Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը գրել է. «ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից։
Հայաստանը զրկվեց ձայնի իրավունքից ՀԱՊԿ-ում։
Սա անսպասելի իրողություն չէր, քանի որ 2018-ից հետո ՀՀ կառավարիչների քայլերն ուղղված են եղել փոխելու մեր պետության արտաքին ու անվտանգային վեկտորը։
Լինելով ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ՝ ՀՀ ղեկավարությունը հայտարարում է ԵՄ անդամակցության նպատակի մասին։
Սա ոչ այլ ինչ էր, քան քաղաքական ավանտյուրա։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններ խզելը ևս ավանտյուրա է։
ՀՀ-ն միայնակ, առանց որևէ ռազմական բլոկի անդամության, անհնար է արդյունավետ անվտանգային համակարգ ունենա։
Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը։
Թուրքիա՞ն, որը Փաշինյանի խիսքերով «գալիս է տարածաշրջան ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանուլյունը», թե՞՝ ԵՄ-ն, որն ինքն անվտանգության ամուր համակարգ ունենալու կարիք ունի և անվտանգություն արտահանող կազմակերպություն էլ չէ։
Իհարկե, անկասկած է, որ ՀԱՊԿ-ում կային և կան խնդիրներ, բայց խնդիրները լուծում են պահանջում, ոչ թե սառեցում ու հեռացում ՀԱՊԿ-ից։
Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում ,խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ և զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում»:

