Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է
Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Պատերազմ Արցախում
Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց «Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան

Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան

Ժամանակն է վախենալ այս մթնոլորտից

Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության։

Կալանքները, կալանավայրերում՝ մահերը, ճանապարհների սահմռկեցուցիչ վթարները՝ անվերջ մահերով, կենցաղային վեճերը՝ դանակահարություններով ու կրակոցներով, համատարած անզիջողականությունը։

Հայաստանում մթնոլորտը ծայրահեղ ագրեսիվ է։

Սուտ է, թե նման պայմաններում մենք կարող ենք սահմանին խաղաղություն ապահովել։ Սուտ է, թե նման մթնոլորտում մենք կարող ենք որևէ լուրջ, միասնական կարևորության հարց քննարկել։ Տարիներ տևող՝ իշխանական ներքին ագրեսիան բերել է հասարակական հյուսվածքի քայքայման։

Մենք առերեսվում ենք մեր կյանքի դեհումանիզացիայի հետ։ Մենք առերեսվում ենք նաև երկրի ներսում իռացիոնալ-անտարբերության հետ։ Այս պայմաններում ոչ մի կարևոր հարցի լուծում մենք չենք կարողանալու գտնել։ Ժամանակը խեղդելու է, իսկ մենք անպատրաստ ենք լինելու լուծումներ գտնելու։ Խոսքը թե´ արտաքին քաղաքական, թե´ ներքին սուր խնդիրների մասին է։

Մեր հանրային օրակարգը կարիք ունի առավելագույն հստակեցման.

Ազատություն. Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը։ Բանտերի դռները պետք է բացվեն։ Ազատության պահանջը ամեն րոպե, ամեն վայրկյան պետք է ուժեղացվի, պետք է ձևավորվի համապատասխան մթնոլորտ։

Ապաագրեսիվացում. Մթնոլորտը պետք է փոխել։ Պետք է սկսել քաղաքացու հետ երկխոսության պրոցես։ Անկախ այն բանից, թե քաղաքացին ո´ր ընտրազանգվածից է, ո´ւմ է ձայն տվել կամ չի տվել։ Երկրում ագրեսիան մեղմելու համար, մարդկային դեմքով հասարակության վերականգնման համար պետք է սկսել խոսել բոլորի հետ՝ բացատրելով, թե որոնք են Հայաստանի իրական խնդիրները, փորձել մարդկանց դուրս քաշել ագրեսիվ հակամարտության դաշտից։

Ընդհանուր օրակարգեր. կան խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր ընտրազանգվածների համար՝ «քաղաքականությամբ զբաղվողների և չզբաղվողների» համար։ Կազմել այդ ցանկը, ու դրանց լուծումները ներկայացնել հասարականությունը։ Մենք ընդհանուր շատ բան ունենք՝ և´ խնդիրներ, և´ արժեքներ, և´ նպատակներ։ Քվեաթերթիկը դիագնոզ չէ, և հավիտյան չէ։ Ընդհանուր օրակարգային հարցերի նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածությունը և միասնական լուծումների ակտիվ փնտրտուքը կփոխի մթնոլորտը։

Համախմբումն ավելին է, քան ձևաչափը.

Այսօրվա Հայաստանում ելքեր գտնելու համար ձևաչափերի նպատակը համախմբում ապահովելն է։ Համախմբում ընտրազանգվածների ու նաև ընտրության չգնացողների։ Քաղաքացուն, հասարակությանը միասնական քննարկումների և միասնական լուծումների պրոցեսին ներգրավելը։ Սա է միակ ելքը, ու վստահեցնում եմ՝ լրիվ հնարավոր է։

Ընդդիմության օգտին չքվեարկած կամ ընդհանրապես չքվեարկած հարյուր հազարավոր մարդկանց համար նույնպես ընդունելի չէ, որ բանտերում ու կալանքների տակ են Ծառուկյանը, Կարապետյանը, Քոչարյանը, սրբազանները, Թևանյանը, Աշոտյանը, Գրիգորյանը, Մանուկյանը և այլք։ Ընդդիմությանը չքվեարկած կամ ընդհանրապես չքվեարկած հարյուր հազարավոր մարդկանց համար ընդունելի չէ, երբ բանտում հանիրավի կալանավորված մարդ է մահանում։ Ոչ մեկի համար ընդունելի չէ, որ 13 տարեկան երեխային կարող են ավտոբուսից իջեցնել՝ չմուծելու համար։ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը՝ մահաբեր ճանապարհները, մահաբեր կենցաղային վեճերը, չլուծվող սոցիալական խնդիրները՝ Երևանի պարալիզացված փողոցներ, քաղցկեղածին օդ, թանկացումներ և այլն։ Այս ամենը բոլորի խնդիրն է՝ բոլոր գիտակից, նորմալ մարդկանց, որոնք ուզում են շարունակել ապրել Հայաստանում։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>