«Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը
Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Անթալիայում անցկացվող COP31 գագաթնաժողովին հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Սակայն թուրքական լրատվամիջոցների հրապարակումներում այս անգամ առավել շատ տեղ են գտել ոչ թե կլիմայական քննարկումները, այլ Փաշինյանի առօրյա պահերը։
Թուրքական մամուլը առանձնացրել է Նիկոլի՝ թուրքական թեյ վայելելու տեսանյութը, ինչպես նաև հյուրանոցի համարում իրերը հավաքելիս բանանը պիջակի գրպանը դնելու դրվագը։
Թուրքական Sözcü պարբերականն իր հրապարակումը վերնագրել է՝ «Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում»։ Հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ վարչապետի հրապարակած տեսանյութերում ամենաքննարկվող դրվագներից մեկը դարձել է բանանը պիջակի գրպանը դնելու պահը։
Իր հերթին Yeni Akit-ը հրապարակել է «Փաշինյանից տարօրինակ կադրեր Անթալիայում․ նա բանանը թաքցրել է պիջակի գրպանում» վերնագրով նյութը՝ մանրամասն անդրադառնալով այդ տեսանյութին։
Այսպիսով, մինչ Անթալիայում աշխարհի տարբեր երկրների առաջնորդները քննարկում են կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցերը, թուրքական մամուլի մի շարք հրապարակումներում Փաշինյանի այցի ամենաքննարկվող դրվագները դարձել են թեյի բաժակն ու պիջակի գրպանում հայտնված բանանը։

