Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նկատում է. «Պուտինը կատակ չի անում։ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցված է ու դրան կհաջորդի ԵԱՏՄ-ին անդամակցության սառեցումն է, իսկ հետո կլինի տնտեսական կոլապս։
Ու եթե Փաշինյանն «արմուդի» բաժակով թեյով այս ամենը տոնում էր Թուրքիայում, ապա Հայաստանի ներսում հենց այսօր նրա իսկ կուրատորները պաշտոնապես ձևակերպեցին նոր քաղաքական հայտ մի սուբյեկտից, որն մարմնավորում է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացման և Իրանի հետ սահմանին «սանիտարական կարդոն» ստեղծելու աշխարհաքաղաքական նախագիծը։ Նախագծից ոչ ոք չի հրաժարվելու։
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել»։

