Կայացել է կարատեի Հայաստանի Հանրապետության առաջնությունը
Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 30-րդ առաջնությունը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի բոլոր մարզային ֆեդերացիաների, այնպես էլ Արցախի կարատեի ֆեդերացիայի մարզիկներն ու մարզուհիները:
Տղաներից կումիտե ձևում առաջնության չեմպիոններ են դարձել 60 կգ քաշային կարգում` Գևորգ Ղամբարյանը (Երևան), 67 կգ քաշային կարգում՝ Սերգեյ Դալլաքյանը (Երևան), 75 կգ քաշային կարգում՝ Դավիթ Թարոյանը (Երևան), 84 կգ քաշային կարգում՝ Մկրտիչ Ղազարյանը (Երևան) և +84 կգ քաշային կարգում՝ Սերյոժա Մակարյանը (Երևան):
Տղաներից կատա ձևում հաղթող է դարձել Միխայիլ Մխիթարյանը (Արցախ), իսկ աղջիկներից՝ Եվա Մուրադյանը (Երևան):
Հիշեցնենք, որ առաջնության արդյունքներով կկազմվի ՀՀ ազգային հավաքականը, որը կմասնակցի մայիսի 10-ից 13-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի և նոյեմբերի 6-ից 11-ը՝ Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնություններին:
Աստղիկ Մարտիրոսյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի
մամուլի քարտուղար
ՀՀ, ք. Երևան, Աբովյան 9
հեռ. (011) 54-69-33