«Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան
Հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը նկատում է. «Ցանկացած պարագայում կալանավորված անձի մահվան համար պատասխանատու է պետությունը։ Այնպիսի հանգամանքներում, երբ առողջական վիճակը ենթադրել է շտապ բժշկական օգնություն ու միջամտություն` առավել ևս։ «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից։
Մարդը տանը լիներ, առաջին նշաններին կկանչեր շտապ օգնություն ու ապրելու շանս կունենար, ոչ թե փակ խցում դատապարտված կլիներ նրան, որ բժիշկները գան մահն արձանագրելու»։

