Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Հրատապ մամուլի ասուլիս
Հարգելի՛ լրատվամիջոցներ,
Նոյեմբերի 12-ին՝ հինգշաբթի, ժամը 11:00-ին, Երևանի «Անի Պլազա Հոթել» հյուրանոցի Գառնի սրահում (Սայաթ-Նովա 19) տեղի կունենա Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ մամուլի ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և գործող իշխանության քաղաքական ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով։
Լրատվամիջոցների համար մուտքն ազատ է։
Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հարցերով հանձնաժողով

