«Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Բուֆեր երկրի ճակատագիրը Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները
Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան Սոցցանցերում արված հրապարակումների առնչությամբ հետապնդումները մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ. CSO Meter-ը՝ Դանիելյանի կալանքի մասին Այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն ապօրինաբար սահմանափակվելով չի բավարարվում. Մելոյան Ալեն Սիմոնյանը կիսվել է Ավինյանի դեմ Աննա Հակոբյանի տեսանյութով Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն Գլխակեր ռեժիմի ներկայացուցչուհին, հրաժարականի փոխարեն «բացատրություններ» է տալիս Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին. Համատեղ հայտարարություն Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի արշավի հերթական զոհը. ՀԱԿ Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Գլխակեր ռեժիմն այս մարդուն 20 օր առաջ բանտարկեց բացառապես քաղաքական պատճառով. իրավապաշտպան Դուք այսօր մարդ եք սպանել

«Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից

«Հրապարակի» հարցազրույցը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ

- Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանը, որն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով էր առաջադրվել։ Արդարադատության նախարարը կարծում է, որ «նման դեպքեր» պատահում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ կալանավայրերում։ Դուք ի՞նչ եք կարծում` Արսենի մահը բնակա՞ն մահ էր` անխուսափելի։

- Նախ՝ իմ խորին ցավակցությունները Արսեն Գեւորգյանի ընտանիքին, ընկերներին, հարազատներին, քաղաքական թիմին՝ Արսենի անժամանակ մահվան կապակցությամբ, եւ իմ լիակատար աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի բերդերում նստած բոլոր հայ քաղբանտարկյալներին։ Արսենի մահը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի եւ իր խղճին է, մնացած բոլոր բացատրությունները, պաշտոնյաներից եկող ճամարտակությունները բացարձակ ցինիզմի դրսեւորում են։ Որպես դատական բժիշկ, իհարկե, պետք է փաստեմ, որ մահը լինում է ե՛ւ հանկարծակի, բայց այդ հանկարծակի մահը երբեք ինքնըստինքյան վրա չի հասնում, այն հասնում է ինչ-որ պատճառով։ Ես առաջ չեմ ընկնում դատաբժշկի պաշտոնական փորձաքննությունից, բայց ակնհայտ է, որ սրտի կաթվածը կարող էր առաջանալ այն սթրեսային պայմաններից, որում գտնվում էր կալանավորը, այն հետապնդումներից, այն կենցաղային պայմաններից, հոգեբանական ճնշումներից, ապրումներից, որոնք ուղեկցում են ցանկացած քաղաքական հետապնդում, եւ Արսենի մահը գուցե ֆիզիոլոգիական իմաստով բացատրելի է, բայց քաղաքական իմաստով ակնհայտ է, որ հանկարծամահության աղբյուրը, պատճառը, շարժառիթը, դրդապատճառը գործող ռեժիմն է։

Տիկին արդարադատության նախարարը վերջերս հաճախ է աչքի ընկնում՝ գնալով ավելի ցինիկ եւ անպարկեշտ պահվածքով, կարծես տպավորություն ունեմ, որ դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանական թիմի կին ներկայացուցիչների Ալեն Սիմոնյանը։ Երբ նիկոլական ռեպրեսիաները համեմատում ենք ստալինյան ռեպրեսիաների հետ, ապա պետք է հասկանալ՝ դրա տրամաբանական շարունակությունն է, որ Հայաստանի քրեակատարողական համակարգն էլ դառնում է յուրահատուկ փաշինյանական ԳՈՒԼԱԳ։ Թեպետ մարդ, որը մոտ երկու տարի բանտային անազատության մեջ է անցկացրել, պետք է փաստեմ, որ ՔԿՀ աշխատակազմերը փորձում են իրենց մասնագիտական եւ ծառայողական պարտականությունները կատարել օրենքի շրջանակներում՝ ելնելով տվյալ ենթակառուցվածքում առկա հնարավորություններից։ Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ միլիոնից ավելի մարդ մահացել է ճամբարներում, ըստ տիկին նախարարի տրամաբանության՝ բնական ճանապարհով, դե հիմա ես չեմ, դուք եք` ասեք՝ որքանով կընդունեք բացատրությունը, որ ստալինյան ճամբարներում մարդիկ մահացել են բնական պատճառներով։ Այդ տեսանկյունից տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան ժամանակների իրավապահ համակարգի արձագանքներից։

- Քաղաքական նկատառումներով կալանավորում են մարդկանց, դատարանը չի կարողանում մեղքն ապացուցել, հանրությունը դիտորդի կարգավիճակում է, միջազգային հանրությունն էլ լռում է։ Ինչպե՞ս կարելի է այս գործընթացը կասեցնել։

- Ես արդեն շեշտեցի, որ հանրային որոշակի տոլերանտություն է ձեւավորվել, սովորական բան է դարձել քաղբանտարկյալ ունենալը, քաղբանտարկյալների մասին լրահոս կարդալը, եւ Արսենի մահը կարող է այդ իմաստով արթնացնել հասարակությանը։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա ստիպված եմ կրկնել իմ քննադատությունը, որը ոչ միայն միջազգային կառույցներին է ուղղված, քանիցս արտահայտվել եմ, այլ նաեւ որոշ չափով ինքնաքննադատություն է դեպի մեզ՝ որպես ամբողջական ընդդիմության, որ պատշաճ մակարդակով, ծավալով, ինտենսիվությամբ, պատեհ հետեւողականությամբ չի արծարծում հարցը միջազգային կառույցներում։ Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, որ նրանք կույր են ձեւանում, խուլ եւ համր, բայց չի կարելի համակերպվել իրենց կոմֆորտ զոնայում գտնվելու փաստի հետ, անգամ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, եվրոպական, արեւմտյան կառույցների ներկայացուցիչները պետք է ավելի շատ զգային հանրային ճնշումը նման հարցերում, ինչը, ցավոք սրտի, տեղի չի ունեցել։ Մի օրինակ եմ ուզում բերել․ տարիներ առաջ Ռուսաստանի բանտում մահացավ Սերգեյ Մագնիցկին, որը նույնպես նախնական կալանքի մեջ էր` մահացավ մինչեւ դատական վճիռը, առողջական խնդիրներով, սակայն եվրոպական կառույցներն այդ մահվան առիթով ոչ միայն խիստ դատապարտեցին ռուսական իշխանություններին, այլեւ սանկցիոն հատուկ ցուցակ կազմեցին, որը կոչվում էր «Մագնիցկու ցուցակ»․ դա դարձավ ունիվերսալ ակտ: Սկզբում վերաբերում էր միայն Ռուսաստանին, հետո դարձավ ունիվերսալ մոտեցում բոլոր այն երկրների իշխանությունների նկատմամբ, որտեղ քաղաքական հետապնդումներ, մահեր են արձանագրվում: Ժամանակն է, որ «Մագնիցկու գլոբալ ակտի» տրամաբանության մեջ, թեկուզեւ այդ ողբերգական առիթով, ինչպիսին Արսենի մահն էր, Հայաստանի իշխանությունների գործունեության վրա զոռով բացվեն եվրոպացիների եւ միջազգայինների աչքերը։ «Մագնիցկու ակտ» ընդունող կառույցները պարտավոր են նույնկերպ արձագանքել հիմա Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումներին եւ ողբերգական մահերին։ Ի դեպ, «Մագնիցկու ցուցակում» վաղուց Իլհամ Ալիեւն իր տեղն ունի, ինչը Եվրոպական Միությունը կյանքի չի կոչում եւ աչք է փակում։ Կարճ ասած՝ եթե «Մագնիցկու ակտ» են հաստատել այն իշխանավորների, պաշտոնյաների նկատմամբ, որոնք նպաստում են մարդու իրավունքների ոտնահարմանը, ապա նույն բանը պետք է անել ՀՀ-ի պարագայում՝ Արսեն Գեւորգյանի ակտ` օրինակ։

- Որպես ավելի քան մեկ տարի անազատության մեջ գտնվող անձ՝ ինչպե՞ս կգնահատեք ՔԿՀ-ում պահման պայմանները, բանտախցերը, բժիշկների վերաբերմունքը, ծա՞նր է կալանք կրելը, ի՞նչ հետեւանքներ է թողնում այն մարդու վրա։ Արսեն Գեւորգյանի մահն ի՞նչ հետեւանք կունենա ընդդիմության, ՏԻՄ ընտրությունների, իշխանության վրա։ Ի վերջո, ի՞նչը կարող է դառնալ փողոցային պայքարի տրիգեր:

- Ես, ընդհանուր առմամբ, բանտային կալանք կրել եմ 17 ամիս, 2 ՔԿՀ-ներում, իհարկե, պետք է փաստել, որ պահման պայմանները հեռու են տարրական սանիտարաէպիդեմիոլոգիական, հիգիենիկ եւ այլ նորմերից: Ակնհայտ է, որ բանտերի մեծ մասը հին ժառանգություն է, եւ, հանուն ճշմարտության` այդ խնդիրները կուտակվել են տարիների ընթացքում։ Բազմաթիվ խնդիրներ կան առայսօր բոլոր ՔԿՀ-ներում, գործադրված ջանքերը՝ այդ խնդիրները լուծելու, բավարար չեն, եւ ակնհայտ է, որ այստեղ ոչ միայն ֆինանսավորման խնդիր կա, այլեւ իշխանության կողմից հոգեբանության փոփոխության կարիք։ Վստահ եմ՝ այս իշխանությունները, ինչպես այլ ոլորտներում, այստեղ էլ չեն կարող ստեղծել եվրոպական ստանդարտներին համապատասխան քրեակատարողական համակարգ։ Ինչպիսի հետեւանք կունենա Արսենի մահը, դժվարանում եմ ասել, որովհետեւ իր ընտանիքի, ընկերների, հարազատների համար դա ողբերգություն է, ընդդիմության համար՝ մտահոգությունների եւ պայքարի լրացուցիչ կարեւոր խթան, իսկ հասարակության համար, հուսով եմ` սառը ցնցուղ։ Բայց տեսնելով, որ այս ընթացքում նման առիթներ, ցավոք, եղել են մեր պատմության մեջ, հասարակությունն այդպես էլ երկարաժամկետ, վերջնական մոբիլիզացիայի չի ենթարկվում, թույլ տվեք մեծ լավատեսություն չունենալ այս պահին, որ Արսեն Գեւորգյանի մահը կարող է հանրային բուռն ընդվզումների տեղիք տալ։ Սա ցավով եմ ասում։ Նույն Սերբիայում վերջերս տեղի ունեցած ընտրական ցիկլով իշխանափոխության առիթն իրենց քաղաքներից մեկում գործող իշխանությունների կողմից կառուցված` կոռուպցիոն ռիսկերով զուգակցված, երկաթգծի կայանի փլուզումն էր, որի հետեւանքով 14 մարդ մահացավ, մեր իշխանությունների պարագայում իրենց արտաքին քաղաքական ավանտյուրաների պատճառով մահացել է 5 հազար մարդ՝ ռազմի դաշտում եւ 10 հազար մարդ՝ քովիդի ժամանակ, տասնյակ մարդիկ` ՔԿՀ-ներում․ ես չգիտեմ էլ ինչ է պետք մեզ՝ զարթնելու համար։
Թունիսում 2011 թվականին իշխանափոխության համար բավարար էր ընդամենը մեկ հուսահատ մարդու ինքնահրկիզման փաստը, բայց մեզ մոտ ցավի շեմը կարծես շատ բարձր է դարձել, եւ չգիտեմ՝ ինչպես կարելի է այն ախտահարել, հուսով եմ՝ Արսենի մահը, կներեք այս ձեւակերպման համար, իզուր չի անցնի` այն իմաստով, որ կարող է ճիշտ գործողությունների պարագայում կանխել կամ առնվազն նվազեցնել այլ նմանատիպ մահերի հավանականությունը։ Նորից իմ խորին վշտակցությունն ընտանիքին։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>