«Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Բուֆեր երկրի ճակատագիրը Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները
Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան Սոցցանցերում արված հրապարակումների առնչությամբ հետապնդումները մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ. CSO Meter-ը՝ Դանիելյանի կալանքի մասին Այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն ապօրինաբար սահմանափակվելով չի բավարարվում. Մելոյան Ալեն Սիմոնյանը կիսվել է Ավինյանի դեմ Աննա Հակոբյանի տեսանյութով Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն Գլխակեր ռեժիմի ներկայացուցչուհին, հրաժարականի փոխարեն «բացատրություններ» է տալիս Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին. Համատեղ հայտարարություն Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի արշավի հերթական զոհը. ՀԱԿ Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Գլխակեր ռեժիմն այս մարդուն 20 օր առաջ բանտարկեց բացառապես քաղաքական պատճառով. իրավապաշտպան Դուք այսօր մարդ եք սպանել

Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26»

Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հարցերով հանձնաժողովի (Կոմիտե 26)
Արսեն Գևորգյանի մահվան և քաղաքական ընդդիմախոսների ազատազրկման կապակցությամբ

«Կոմիտե 26»-ն իր խորին վրդովմունքն է հայտնում Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ 2026 թվականի նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրված մահվան կապակցությամբ և դատապարտում է Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող համատարած հետապնդումները, ձերբակալություններն ու ազատազրկումները։

Արսեն Գևորգյանի մահը լրջագույն հարցեր է առաջացնում ազատազրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանության, քրեակատարողական հիմնարկներում վերահսկողության իրականացման, ինչպես նաև պետական մարմինների պատասխանատվության վերաբերյալ։

Ազատազրկված անձի կյանքը, առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելը պետության անմիջական պարտականությունն է։
Ազատազրկման փաստը ոչ միայն չի ազատում պետությանը մարդու հիմնարար իրավունքները հարգելու և պաշտպանելու պարտականությունից, այլև առավել բարձր պատասխանատվություն է դնում իրավասու մարմինների վրա։

Նախկին դեպքերի ոչ լիարժեք քննությունը, պետական մարմինների հնարավոր պատասխանատվության պատշաճ գնահատականի բացակայությունը և մեղավոր անձանց պատասխանատվության չենթարկվելը խորացնում են անպատժելիության մթնոլորտը։ Այս համատեքստում առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում նաև Արմեն Գրիգորյանի՝ 2022 թվականի հուլիսի 15-ին դատարանի դահլիճում, կալանքի տակ գտնվելու ընթացքում մահվան դեպքը և 2026 թվականի մայիսի 16-ին «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում Արմեն Հովհաննիսյանի մահը։ Ըստ առկա տեղեկությունների՝ վերջինս ազատազրկվել էր նախընտրական գործընթացի ընթացքում պաստառ պոկելու դեպքի առնչությամբ՝ ունենալով հոգեկան առողջության խնդիրներ։
Քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումների և ազատազրկումների կիրառումը, որոնք նպատակ ունեն սահմանափակել քաղաքական մրցակցությունը, լռեցնել ընդդիմախոսներին կամ վախեցնել քաղաքացիներին՝ նրանց քաղաքական գործունեությունից հետ պահելու նպատակով, անհամատեղելի է ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հետ։
Առանձին և սկզբունքային նշանակություն ունի քաղաքական դրդապատճառներով հետապնդումների և անհիմն կալանավորումների գործընթացում ներգրավված դատավորների, դատախազների և այլ պաշտոնատար անձանց անհատական պատասխանատվության հարցը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Կոմիտե 26» -ը պահանջում է՝

* Ապահովել Արսեն Գևորգյանի՝ 2026 թվականի նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած մահվան հանգամանքների անկախ, անաչառ, համակողմանի և արդյունավետ քննությունը՝ պարզելով մահվան պատճառները, քրեակատարողական հիմնարկի և բժշկական ծառայությունների պատասխանատու աշխատակիցների գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաև պետական մարմինների հնարավոր պատասխանատվությունը։

* Համակողմանիորեն ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց մահվան նախորդ դեպքերը՝ գնահատելով պետական մարմինների գործողություններն ու հնարավոր անգործությունը, ինչպես նաև օրենքի խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը։

* Իրավական գնահատական տալ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների և անհիմն կալանավորումների գործընթացում ներգրավված դատավորների, դատախազների և այլ պաշտոնատար անձանց գործողություններին՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ապահովելով նրանց անհատական պատասխանատվության հարցի քննությունը։

* Դադարեցնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները, վերանայել բավարար իրավական և փաստական հիմքեր չունեցող կալանավորումները և ապահովել քաղաքական առողջ, ազատ ու հավասար մրցակցային միջավայր։
 
Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն։
Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հարցերով հանձնաժողով
Նոյեմբերի 11, 2026 թվական
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>