Բուֆեր երկրի ճակատագիրը Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Մեղադրական եզրակացություն կոչվածի մեջ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է․․․ քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար. Արեգնազ Մանուկյան
Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան Սոցցանցերում արված հրապարակումների առնչությամբ հետապնդումները մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ. CSO Meter-ը՝ Դանիելյանի կալանքի մասին Այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն ապօրինաբար սահմանափակվելով չի բավարարվում. Մելոյան Ալեն Սիմոնյանը կիսվել է Ավինյանի դեմ Աննա Հակոբյանի տեսանյութով Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն Գլխակեր ռեժիմի ներկայացուցչուհին, հրաժարականի փոխարեն «բացատրություններ» է տալիս Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին. Համատեղ հայտարարություն Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի արշավի հերթական զոհը. ՀԱԿ Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Գլխակեր ռեժիմն այս մարդուն 20 օր առաջ բանտարկեց բացառապես քաղաքական պատճառով. իրավապաշտպան Դուք այսօր մարդ եք սպանել «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ և վերջ... թիվ 203 ավտոբուսի երթուղու հարցը վերանայվեց՝ հանրային ճնշմամբ Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը գրել է․

«ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ.

ԻՆՉՈՒ՞ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐՈՒՄ ԹՇՆԱՄԱՆՔՈՎ ԵՎ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԴՐԱՆ ՀԱԿԱԴՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Այս մտորումների անմիջական առիթը Հայաստանի նորագույն քաղաքական պատմության մի տխուր հակառեկորդն էր. օրերս, որպես քաղբանտարկյալ անազատության մեջ գտնվելու ընդհանուր տևողությամբ, ես շրջանցեցի Մամիկոն Ասլանյանին (օբյեկտիվության համար պետք է ընդգծեմ, որ ընկերս իր ողջ ժամկետն անցկացրել է բանտային խցում, մինչդեռ ես՝ մի մասը բանտում, իսկ մյուս մասը՝ տնային կալանքի տակ, որտեղ գտնվում եմ մինչ օրս)։

Իսկ ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանի ՔԿՀ-ում անժամանակ մահվան այսօրվա լուրը էլ ավելի սրեց ներքին ապրումներս ու մտորումներս։

Եթե քաղաքականությունը չափենք անձնական հաշիվների կատեգորիաներով, ապա ես համոզիչ հիմքեր ունեմ անհաշտ թշնամանք տածելու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Քաղաքական հետապնդումների տարիները, բանտախուցը, տնային կալանքը, «թշնամու» պիտակը, այն արժեհամակարգի համակարգված կործանումը, ինչը կազմում էր մեր կյանքի իմաստն ու մեր երկրի ճակատագիրը. այս ամենը, թվում է, պետք է թելադրեր վրեժխնդրության պարզ ու հասկանալի տրամաբանություն։

Եթե իշխանափոխությունը տեղի ունենար 2020-2023 թթ, ապա այդպես էլ կլիներ։ Չստացվեց… Ուստի հիմա, կարծում եմ, հարկ է փոխել մոտեցումները։ Այլևս ժամանակն է վեր կանգնել անձնական ցավից և վրեժի քաղաքական բնազդից։ Հայոց պետականությունը փրկելու համար մենք պարտավոր ենք հրաժարվել «Անտի-Նիկոլ» ռեակտիվ, երկրորդական դիրքորոշումից և անցնել մեծ, արարող օրակարգի։ Եվ ահա թե ինչու։

Այս մտքերը ինձ հանգիստ չէին տալիս երկար տարիներ, և ես բազմիցս կիսվել եմ դրանցով իմ վերջին հրապարակումներում։ Սակայն Բոստոնի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Փոլ Կացաֆանասի՝ Aeon հանդեսում վերջերս լույս տեսած «Ինչո՞վ է բացատրվում քաղաքական թշնամիների մշտական պահանջը» էսսեն ինձ համար դարձավ կարևոր ինտելեկտուալ հաստատումն այն բանի, թե որքան էքզիստենցիալ սրությամբ է այս խնդիրը կանգնած մեր առջև այսօր։

Իր աշխատության մեջ հեղինակը վերլուծում է այսպես կոչված «կոնստիտուտիվ-նեգատիվ քաղաքականության» ֆենոմենը՝ իշխանության մի համակարգ, որի համար թշնամանքը ոչ թե բարի նպատակների հասնելու գործիք է, այլ գոյության և ինքնավերարտադրության միակ ձևը։
Կարդալով այս փիլիսոփայական վերլուծությունը՝ ես աչքիս առաջ տեսնում էի ժամանակակից Հայաստանի ճշգրիտ ախտորոշումը։
Հեղինակը բացահայտում է ժխտման վրա կառուցված վարչակարգերի հիմնարար ախտաբանությունը. դրանք կառուցվածքային առումով ընդունակ չեն կանգ առնել։ Հասուն քաղաքական ուժի համար հակամարտությունն ավարտվում է այն պահին, երբ դրված նպատակին հասնում են և սկսվում է արարող աշխատանքը։

Բայց ռեսենտիմենտի՝ քենի և վիրավորվածության քաղաքական գործիչների համար հենց ինքը՝ թշնամանքը, ծառայում է որպես միակ վառելիք։ Հաղթանակը նրանց խաղաղություն չի բերում. հազիվ ջախջախելով մեկ ընդդիմախոսի՝ նրանք ստիպված են տենդագին կերպով կերտել հաջորդին, քանի որ առանց արտաքին կամ ներքին թշնամու նրանց իշխանության ողջ կառուցվածքն ակնթարթորեն կորցնում է ներքին կապակցվածությունն ու փլուզվում է։

2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի վարչակարգի ողջ էվոլյուցիան մշտական հակամարտությունից այդ կախվածության դասական օրինակն է։ Սկսելով իր կառավարումը հասարակությանը «սևերի» ու «սպիտակների» ցինիկ բաժանումով՝ նա նույնիսկ իշխանության ղեկին գտնվելու ութ տարի անց և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո սկզբունքորեն հրաժարվում է վերքերն ապաքինող և ազգը միավորող պետական գործչի դերից։ Այս առումով խոսուն էր նրա վերջին խոստովանությունն այն մասին, որ ինքը նախկինի պես իրեն զգում է «ընդդիմադիր», որը պատերազմ է մղում ինչ-որ «կեղծ էլիտաների» դեմ։

Սա պատահական վրիպակ չէ, սա քաղաքական դատավճիռ է ինքն իրեն։ Առանց թշնամու կերպարի նրա քաղաքական նախագիծը զրկվում է որևէ բովանդակությունից։

Այս ներքին պատերազմը կրում է տոտալ բնույթ, փոխվում են միայն ատելության թիրախները։ Սկզբում դրանք «նախկիններն» էին, հետո՝ «պատերազմի կուսակցությունը», ավելի ուշ թիրախ դարձան մեր պատմական հիշողությունն ու Արցախի գաղափարը, որոնք արհեստականորեն հակադրվեցին այսպես կոչված «Իրական Հայաստանին»։

Համակարգված հարվածի տակ հայտնվեց նույնիսկ Հայ Առաքելական Եկեղեցին՝ մեր բազմադարյա ինքնության հոգևոր և ինստիտուցիոնալ ողնաշարը։ Իսկ մարդազրկման այս հռետորաբանության օրինաչափ շարունակությունը դարձան ուղղակի քաղաքական բռնաճնշումները, որոնց միջով անցա թե՛ ես, և որոնց այսօր բախվում են ընդդիմադիր այլ ուժեր, ներառյալ այս աշնանը կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։

Սակայն այս կործանարար տարերքի հետևում կանգնած է սառը հաշվարկ։ Օրինաչափ հարց է ծագում. ինչո՞ւ է իր ձեռքում պետական ողջ իշխանությունը կենտրոնացրած մարդը գիտակցաբար երկրում պահպանում քաղաքացիական սառը պատերազմի ջերմաստիճանը։
Փիլիսոփայական հայացքը տալիս է սպառիչ պատասխան. այս ռազմավարության հիմքում ընկած է ռեսենտիմենտի ցինիկ շահագործումը՝ մի բարդ հոգեբանական մեխանիզմ, որն անտանելի ներքին ցավը, ամոթն ու նվաստացման զգացումը վերածում է “արդարացի” ցասման՝ ընդդեմ նշանակված մեղավորի։

Ազգային աղետը, Արցախի կորուստը, նվաստացուցիչ զիջումների շարանը մեր ժողովրդի հավաքական գիտակցության մեջ թողել են խորագույն էքզիստենցիալ տրավմա։ Հասարակության մեջ կուտակվել է հուսահատության, անզորության և ազգային դառնության ահռելի լիցք։ Ցանկացած առողջ քաղաքական համակարգում դժգոհության այս էներգիան անխուսափելիորեն կսրբեր-կտաներ տեղի ունեցածի համար ուղղակի պատասխանատվություն կրող ղեկավարին։

Փաշինյանի մոտիվացիան ծայրահեղ պրագմատիկ է. քաղաքականապես ողջ մնալու համար նրան կենսականորեն անհրաժեշտ է ժողովրդական այս ցասումն ուղղել երկրի ներս։ Մեղավոր նշանակելով «նախկիններին», «ռևանշիստներին», Եկեղեցուն կամ «հնացած ազգային միֆերին»՝ իշխանությունը տրավմատիկ վիճակում գտնվող հասարակությանն առաջարկում է յուրօրինակ հոգեբանական անզգայացում։

Մարդուն հրամցնում են տրավմայից դուրս գալու կեղծ ելք. աղետի պատճառներն իմաստավորելու և կառավարությանը հաշիվ ներկայացնելու փոխարեն նրան առաջարկում են իր ցավը պարպել «ներքին թշնամիների» հանդեպ ատելության մեջ։

Փողոցային նիհիլիզմից աճած առաջնորդի համար հանգիստ, ինստիտուցիոնալ պետականությունը մահացու վտանգավոր է. արարող խաղաղության մթնոլորտում նրա կառավարչական անկարողությունն ակնհայտ կդառնա յուրաքանչյուրի համար։

Այս մեխանիկայի խորը գիտակցումը մեզ բերում է գլխավոր ռազմավարական եզրակացության, որը պարտավոր է դաս դառնալ հայաստանյան ողջ ընդդիմության համար։

Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է։

Երբ մենք մեր պատմական առաքելության ողջ բարդությունը հանգեցնում ենք պարզունակ «Անտի-Նիկոլ» կարգախոսին, մենք՝ ինքներս էլ չցանկանալով, ընդունում ենք մեզ պարտադրված խաղի կանոնները։

Մենք մնում ենք նրա դաշտում և սնուցում ենք թշնամանքի հենց այն մթնոլորտը, որում նա իրեն ամենաօրգանականն է զգում։

Քաղաքականության մեջ «դեմ» միավորվելը միշտ անհամեմատ ավելի հեշտ է, քան «հանուն». նեգատիվ մոբիլիզացիան չի պահանջում խորը ինտելեկտուալ և արժեքային աշխատանք, այն հենվում է բազային էմոցիաների վրա։

Սակայն ներքաղաքական սուր հակամարտության պայմաններում ընդդիմության համար կատեգորիկ հրամայական է դառնում համախմբվել հենց «հանուն» գաղափարի շուրջ։

Ընդդիմադիր ուժերի մերձեցման վերջին գործընթացը, անշուշտ, իրավիճակի բեկման որոշակի հույս է ներշնչում։ Բայց կրիտիկական կարևորություն ունի, որ այս համախմբումը կրի ոչ թե ձևական-թվաբանական, այլ խորապես աշխարհայացքային, բովանդակային բնույթ։

Հայաստանն այս կործանարար հորձանուտից դուրս բերելու համար մեզ անհրաժեշտ է որակական տեղաշարժ՝ անցում ժխտման քաղաքականությունից դեպի նվիրվածության (devotion) քաղաքականություն։

Փիլիսոփայական ավանդույթում նվիրվածությունը հասկացվում է որպես անվերապահ արժեքների նկատմամբ արարող կապվածության բարձրագույն ձև, որը մարդուն պարգևում է իմաստ, արժանապատվություն և իսկական հանրույթի զգացում՝ առանց որևէ մեկին ատելու անհրաժեշտության։

Գործող ռեժիմի զոհ դարձած կամ ցայսօր բռնաճնշվող իմ հայրենակիցները, այդ թվում՝ ես, ցավի և դժվարությունների հորձանուտում ենք ոչ թե նրա համար, որ ապրենք վրեժի ծարավով։ Մենք պիտի անցնենք այս փորձության միջով հանուն այն Հայաստանի, որին հավատում ենք և որին ծառայում ենք։ Եվ այսօր ես առաջարկում եմ բոլոր մտահոգ քաղաքացիներին՝ դիմել երեք հիմնարար քայլի։

Առաջին՝ մենք պետք է ինտելեկտուալ և բարոյական առումով վերաճենք «Անտի-Նիկոլ» օրակարգից։ Վախից, անորոշությունից և պառակտումից հոգնած հասարակությունը չի գնա նրանց հետևից, ովքեր խոստանում են միայն հաշիվների մաքրում։ Ներկայիս իշխանության հեռացումը պետք է դառնա ոչ թե ինքնանպատակ ու վրեժխնդրության ակտ, այլ նոր, հասուն ու արարող քաղաքականության ծննդյան բնական, օրինաչափ հետևանք։

Երկրորդ՝ մենք պարտավոր ենք ազգին ներկայացնել ապագայի ամբողջական, դրական տեսլական։ Կորուստների ցավի անվերջ շահագործման փոխարեն մեզ անհրաժեշտ է պետական վերածննդի պրագմատիկ և ոգեշնչող նախագիծ։ Քաղաքացիները պետք է հստակ տեսնեն, թե հատկապես ինչ ենք մենք առաջարկում սիրել, պաշտպանել և կառուցել. ինքնիշխան, անվտանգ պետություն՝ անսասան ինստիտուտներով, մարտունակ ժամանակակից բանակով, տեխնոլոգիական տնտեսությամբ և սեփական պատմության, մշակույթի ու Եկեղեցու նկատմամբ խորը հարգանքով։

Երրորդ՝ մեզ անհրաժեշտ է վերականգնել համերաշխությունն ամենօրյա գործողության մակարդակում։ Օտարման և ատելության պետական մեքենային մենք պետք է հակադրենք հանրային փոխօգնության կենդանի հյուսվածքը՝ կրթական, մշակութային, հումանիտար նախաձեռնությունները։ Երբ մարդիկ սեփական արժանապատվության ու հենարանի զգացում են ձեռք բերում միմյանց իրապես ծառայելու միջոցով, վախի ցանկացած մանիպուլյացիա կորցնում է իր իշխանությունը նրանց վրա։

Ատելությամբ սնվող վարչակարգերը պատմականորեն դատապարտված են. վաղ թե ուշ դրանք անխուսափելիորեն այրում են իրենք իրենց։ Բայց պատմության առջև մեր պատասխանատվությունը կայանում է նրանում, որ պասիվ կերպով չսպասենք գործող իշխանության կործանմանը։ Մենք պարտավոր ենք արդեն այսօր Հայաստանին առաջարկել մեծ գաղափար, որի համար ուզում ես ապրել, աշխատել և միավորվել։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

“Ձորաղբյուր” ՏԿՀ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>