Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են
Զինծառայող Տ.Ս․-ի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնեցին Քnնչական կոմիտեից ու մանրամասնեցին՝ 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով (քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով:

