ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների ու պաշտպանության նախարարների խորհուրդների և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Նիստից առաջ ՀԱՊԿ անդամ պետությունների գերատեսչությունների ղեկավարները և դաշինքի այլ ներկայացուցիչներ մոտեցել են լրագրողներին խմբային լուսանկարվելու համար։ Հայ ներկայացուցիչներ չեն եղել, իսկ հայկական դրոշը ընդհանուր շարքում մնացել է առանց ներկայացուցիչների։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ կողմ է հանրապետության հեռացմանը ՀԱՊԿ-ից և ուրախ կլինի, եթե դա տեղի ունենա։

