Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Մեղադրական եզրակացություն կոչվածի մեջ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է․․․ քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար. Արեգնազ Մանուկյան Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի
Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Պատերազմ Արցախում
Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան Սոցցանցերում արված հրապարակումների առնչությամբ հետապնդումները մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ. CSO Meter-ը՝ Դանիելյանի կալանքի մասին Այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն ապօրինաբար սահմանափակվելով չի բավարարվում. Մելոյան Ալեն Սիմոնյանը կիսվել է Ավինյանի դեմ Աննա Հակոբյանի տեսանյութով Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն Գլխակեր ռեժիմի ներկայացուցչուհին, հրաժարականի փոխարեն «բացատրություններ» է տալիս Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին. Համատեղ հայտարարություն Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի արշավի հերթական զոհը. ՀԱԿ Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Գլխակեր ռեժիմն այս մարդուն 20 օր առաջ բանտարկեց բացառապես քաղաքական պատճառով. իրավապաշտպան Դուք այսօր մարդ եք սպանել «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ և վերջ... թիվ 203 ավտոբուսի երթուղու հարցը վերանայվեց՝ հանրային ճնշմամբ Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Մեղադրական եզրակացություն կոչվածի մեջ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է․․․ քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար. Արեգնազ Մանուկյան Իշխանությունը խոստովանել է՝ իրենք ի սկզբանե Արցախը հայկական չէին համարել, իսկ հազարավոր մարդկանց կյանքից զրկեցին, որպեսզի իրենց դшվшճան չկոչեն. Աբրահամյան Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է և Հայաստանի սուբյեկտայնության հերթական կորուստ․ Աշոտյան Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ» ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ» «Իրավունք». «Ազգը ռեզինից չէ, պարոն քաղաքապետ». Քաղաքապետարանը կրկին ձախողեց Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ»

Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը, անդրադառնալով ՔԿՀ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի մահվանը, գրում է.

«Այսօր կալանավայրում մահացած Արսեն Գևորգյանը հոկտեմբերի 21-ին էր կալանավորվել և դժբախտաբար նոյեմբերի 10-ին այլևս կենդանի չէ։

Այս ողբերգությունից հետո, ոչ Սամվել Կարապետյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Գագիկ Ծառուկյանը և ոչ էլ ազատությունից զրկված մյուս քաղաքական գոծիչներն ու որևէ այլ մարդ չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել նման վտանգներից շատ լավ հասկանալով, թե այլևս ինչպիսի քաղաքական ռեժիմի հետ գործ ունեն:

Ուզում եմ հատուկ դիմել նրանց քաղաքական թիմերին։ Հասկանում եմ, որ քաղաքական առաջնորդների և գործիչների պատիվն ու արժանապատվությունը կարող են թույլ չտալ բարձրաձայնել իրենց պահման պայմանների, կենցաղային դժվարությունների կամ առողջական խնդիրների մասին։ Հնարավոր է՝ նրանք նույնիսկ պահանջեն, որ այդ հարցերը հրապարակային չդառնան։

Բայց այստեղ կա մի սկզբունքային տարբերություն։

Առաջնորդն իրավունք ունի լռելու սեփական դժվարությունների մասին։ Նրա թիմը պարտավոր չէ լռել առաջնորդի կյանքի և առողջության պաշտպանության հարցում։

Քաղաքական հավատարմությունը միայն առաջնորդի խոսքը կատարելը չէ։ Երբեմն այն նաև առաջնորդի հնարավոր առարկություններին հակառակ՝ նրա անվտանգությունը պաշտպանելու պատասխանատվություն ստանձնելն է։

Այստեղ անձնական հպարտությունը պետք է զիջի կյանքի և առողջության պաշտպանության անհրաժեշտությանը։

Թիմերը պարտավոր են հետևողականորեն բարձրաձայնել պահման պայմանների, բժշկական օգնության հասանելիության, առողջական ռիսկերի և անհրաժեշտ երաշխիքների հարցերը։ Պահանջել անկախ բժշկական գնահատումներ, պատշաճ վերահսկողություն և հանրային հաշվետվողականություն՝ պահպանելով անձնական բժշկական տվյալների գաղտնիությունը։ Սա նաև քաղաքական աշխատանք է, ինչի շահառուն ոչ միայն քաղաքական բանտարկյալ առաջնորդներն են այլ նաև ոչ քաղաքական բանտարկյալները և դա պետք է արվի և ունի շահառուներ:

Սա ո՛չ արտոնություն պահանջելու, ո՛չ էլ խղճահարություն առաջացնելու հարց է։ Սա բացառիկ երևույթի՝ մարդու կյանքի հարց է։

Եվ եթե որևէ քաղաքական թիմ առաջնորդի արժանապատվությունը պաշտպանելու իշխանական շահարկումից խուսափելու պատճառով անտեսի նրա կյանքի ու առողջության հետ կապված հնարավոր վտանգները, ապա այդ լռությունն այլևս դժվար կլինի բացատրել քաղաքական հավատարմությամբ։

Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները դեռ պետք է պարզվեն։ Բայց այդ քննության արդյունքներին սպասելը չի կարող արդարացնել մյուս կալանավորված անձանց պայմանների և առողջության նկատմամբ անտարբերությունը։

Հ.Գ. Առաջնորդի արժանապատվությունը պաշտպանելու լավագույն միջոցը նրան լռելու հնարավորություն տալն է, բայց ոչ նրա փոխարեն լռելը, որովհետև վաղը կարող է պարզապես ուշ լինել։ Ցավակցություններս Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>