Ալեն Սիմոնյանը կիսվել է Ավինյանի դեմ Աննա Հակոբյանի տեսանյութով
Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթրի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի կողակցի՝ Աննա Հակոբյանի տեսանյութը խցանումների վերաբերյալ։
Նշենք, որ այդ տեսանյութում Հակոբյանն առանց անուններ տալու քննադատում է խցանումների համար մեղավորներին ու հուշում, որ կա նման գիտություն, որը հնարավորություն է տալիս հաշվարկել, թե նման տեմպրով զարգանալու դեպքում մի քանի տարի անց մայրաքաղաքում քանի մեքենա կլինի ու ինչ է պետք անել դրան պատրաստվելու համար։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ մրցակցություն է հասունանում գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱԺ մերժված նախագահ, ԱԽՔ Ալեն Սիմոնյանի միջև։ Ընդ որում՝ վերջինս, ըստ տարբեր տեղեկությունների, ամենևին էլ չի պատրաստվում այս անգամ զիջել քաղաքապետի պաշտոնը։ Նախորդ պայքարում նա հրաժարվեց մինչև վերջ գնալ:
Ըստ «Ժողովուրդ»-ի, Սիմոնյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքն է լինելու Երևանի հաջորդ քաղաքապետը՝ վստահեցնելով, որ իր վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Տիգրան Ավինյանինը, և ՔՊ վարչությունը պետք է որոշում կայացնի իր թեկնածությունն առաջադրելու օգտին։

