Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները
Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Ցավոք, Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի առաջին զոհը չէ, բայց արդյո՞ք վերջինը կլինի: 2018թ.-ից փաշինյանական ռեժիմը կալանքն օգտագործում է քաղաքական հակառակորդներին պատժելու համար: Դատարանի կողմից մեղավոր չճանաչված մարդիկ ամիսներով, տարիներով բանտարկվում են, պահվում հակամարդկային պայմաններում, կրում զրկանքներ: Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները, որոնք իրենց դիրքավորում են որպես մարդու իրավունքների ու ժողովրդավարության պաշտպաններ: Ռեժիմի այլանդակություններին ուղղակի կամ անուղղակի աջակցում է արևմտյան դոնորներից սնվող այսպես կոչված քաղհասարակությունը: Սրանք առնվազն քաղաքական ու բարոյական պատասխանատվություն են կրում նիկոլական ռեժիմի այլանդակությունների համար:
Քաղաքական ճնշման տակ գտնվող դատավորները, որոնց ստիպում են կալանքի սանկցաներ տալ, պետք է գիտակցեն իրենց անձնական պատասխանատվության աստիճանը: Այս իշխանությունը հավերժ չէ, ռեժիմը մի օր փլուզվելու է: Ավերակների տակ չմնալու ամենաճիշտ տարբերակը` առաջնորդվել միայն օրենքներով ու սահմանադրությամբ:
Խորապես ցավակցում եմ Արսեն Գևորգյանի ընտանիքին ու հարազատներին:
Ազատություն բոլոր քաղբանտարկյաներին»:

