Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը
Փաշինյանի գլխակեր ռեժիմը ևս մեկ հայ մարդու կյանք խլեց.
կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը:
Նա սրտի կաթված է ստացել: Այս մասին հայտնում է «Արմատ մեդիան»:
Հիշեցնենք՝ ս.թ.-ի հոկտեմբերի 21-ին դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում, այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:
--
Հիշեցնենք նաև, որ փաշինյանական ռեժիմը նույն կերպ ինֆարկտի հասցրեց հակաիշխանական հայացքներ ունեցող Արմեն Գրիգորյանին, ով մահացավ հենց դատարանի դահլիճում:
Սրանք, ըստ էության, քաղաքական սպանություններ են, քանի որ մարդիկ մահացել են իշխող ռեժիմի ռեպրեսիվ գործողությունների հետևանքով:
Հարց է ծագում. բացի աղետային պատերազմ ու հազարավոր զոհեր «բերելուց», բացի Արցախը կորստի մատնելուց, բացի 150 հազար արցախցիներին անտուն և անհող թողնելուց, է՛լ քանի՞ մարդու գլուխ պետք է ուտի Փաշինյանը, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ հրեշավոր ռեժիմի ու ռեժիմակիրների հետ գործ ունենք:
Չի կարելի բացառել նաև, որ Արսեն Գևորգյանի մահը փաշինյանական ռեժիմի կողմից յուրօրինակ «փորձարկում» է՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին բանտում սպանելու (կամ մահվան հասցնելու) ենթադրական նպատակադրումներ իրականացնելու համար: Սա ընդամենը ենթադրություն է:
Բայց ամեն դեպքում. ակնհայտից էլ ակնհայտ է, որ Փաշինյանի ու ՔՊ-ի բռնատիրական ռեժիմի կողմից հանիրավի կալանավորված քաղբանտարկյալ ընդդիմադիր գործիչների կյանքն ուղիղ սպառնալիքի տակ է:

