Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Իշխանությունը խոստովանել է՝ իրենք ի սկզբանե Արցախը հայկական չէին համարել, իսկ հազարավոր մարդկանց կյանքից զրկեցին, որպեսզի իրենց դшվшճան չկոչեն. Աբրահամյան Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է և Հայաստանի սուբյեկտայնության հերթական կորուստ․ Աշոտյան Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ» ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ» «Իրավունք». «Ազգը ռեզինից չէ, պարոն քաղաքապետ». Քաղաքապետարանը կրկին ձախողեց Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի փողոցներում խցանումները վաղուց արդեն մայրաքաղաքի բնակիչների ամենօրյա նյարդայնացնող խնդիրն են։

Քաղաքային իշխանությունը խնդրի լուծման համար նոր կառույց է ստեղծել՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը», որի տնօրենն է Էդուարդ Այվազյանը։ Սակայն նորաստեղծ հիմնարկի ղեկավարի նշանակման, նրա նախկին բիզնես գործունեության և Տիգրան Ավինյանի հետ ենթադրյալ բարեկամական կապի շուրջ արդեն իսկ հարցեր են հնչել։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ով է Էդուարդ Այվազյանը, ինչ ճանապարհ է անցել մինչև այս պաշտոնը և ինչ է հայտնի նրա բիզնես գործունեության մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը ստեղծվել է 2025 թվականի նոյեմբերի 18-ին՝ ավագանու որոշմամբ, իսկ պետական գրանցում է ստացել 2026 թվականի հունվարի 5-ին։ Կառույցի հիմնական առաքելությունն է մայրաքաղաքում երթևեկության հոսքերի ուսումնասիրությունը, խցանումների պատճառների վերլուծությունը, հանրային տրանսպորտի աշխատանքի վերահսկումը և երթևեկության կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումը։

Հատկանշական է, որ նոր հիմնարկը բավականին թանկ է նստում Երևանի բյուջեի վրա։ Այն նախատեսված է 74 աշխատակցի համար, իսկ աշխատավարձերի ամսական ֆոնդը կազմում է 41 մլն 295 հազար դրամ։ Տնօրենի ամսական աշխատավարձը սահմանվել է 1 մլն 800 հազար դրամ։ Տարեկան միայն աշխատավարձերի համար նախատեսված գումարը կազմում է 495 մլն 540 հազար դրամ։ Սա այն դեպքում, երբ քաղաքապետարանում կա տրանսպորտի վարչություն, բազմաթիվ աշխատակիցներ, որոնց պարտականությունն է զբաղվել մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներով։

Իսկ ո՞վ է այդքան պատասխանատու և լավ վարձատրվող պաշտոնը զբաղեցնող Էդուարդ Այվազյանը։

«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ Էդուարդ Այվազյանը 2023 թվականին հիմնադրել է «Ին շին» ՍՊԸ-ն։ Ընկերությունը արտաքին գովազդի ոլորտում գործունեություն է ծավալել, մասնավորապես՝ Երևանի Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում երկու գովազդային վահանակ տեղադրելու թույլտվություն է ստացել։

Սակայն 2024 թվականի նոյեմբերի 21-ին Այվազյանը ընկերության իր մասնաբաժինը փոխանցել է Վազգեն Օհանջանյանին։ Ուշագրավ է, որ դրանից ընդամենը 25 օր անց՝ դեկտեմբերի 16-ին, նա նշանակվել է Երևանի քաղաքապետարանին պատկանող «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Այսինքն՝ Այվազյանը մասնավոր ընկերության հիմնադիր լինելուց և դրանում իր բաժնեմասը փոխանցելուց հետո հայտնվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տրանսպորտային կառույցի ղեկավար պաշտոնում, իսկ հետագայում արդեն ստանձնել է մայրաքաղաքի երթևեկության կառավարման նորաստեղծ կենտրոնի ղեկավարումը։

Նրա նշանակման շուրջ քաղաքական աղմուկը մեծացավ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հրապարակավ հայտարարեց, որ Այվազյանը Տիգրան Ավինյանի զարմիկի ամուսինն է։ Զարոկյանը նաև կասկածի տակ դրեց նրա մասնագիտական համապատասխանությունը՝ պնդելով, որ խցանումների և երթևեկության կառավարման համար պատասխանատու կառույցի ղեկավար պետք է լիներ ոլորտի մասնագետը։

Ավինյանի և Այվազյանի ենթադրյալ բարեկամական կապի մասին այս հայտարարությունը պաշտոնապես հաստատված փաստ չէ, սակայն այն հանրային քննարկման առարկա է դարձել։

Երևանցիներին, սակայն, հետաքրքրում է ոչ թե նոր կառույցների անվանումների ավելացումը, այլ այն, թե երբ են վերջապես վերանալու մայրաքաղաքի խցանումները։ Եվ կոնկրետ ի՞նչ է անում քաղաքապետարանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>