Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ» «Իրավունք». «Ազգը ռեզինից չէ, պարոն քաղաքապետ». Քաղաքապետարանը կրկին ձախողեց Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման ուսումնասիրությունը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու պատճառներից մեկը խորհրդարանից տարբեր բնույթի տեղեկատվության արտահոսքերի հետ կապված կասկածներն են։

Ինչպես նախօրեին գրել էր ArmLur.am-ը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 6-ին կարգադրություն է ստորագրել վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին։ Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ քննության նպատակն է պարզել պաշտոնյայի պարտականությունների կատարմանն ու գործունեությանն առնչվող հարցերը, ինչպես նաև ուսումնասիրել նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հիմքերի առկայությունը։ Քննությունն իրականացնելու համար ձևավորվել է հանձնաժողով, որին աշխատանքն ավարտելու համար տրվել է 20-օրյա ժամկետ։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պատմության հիմքում կարող են լինել խորհրդարանից տեղեկատվության արտահոսքերը։ Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ աշխատակազմում կասկածներ են առաջացել, որ խորհրդարանի ներսում շրջանառվող տարբեր բնույթի տեղեկություններ արտաքին շրջանակներին փոխանցվել են հենց Ռազմիկ Առաքելյանի միջոցով։

Մեր տեղեկություններով՝ աշխատակազմում ուսումնասիրություններ են իրականացվել, և ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք հիմք են տվել ենթադրելու, որ տեղեկատվական արտահոսքերի կազմակերպման հետ կարող է առնչություն ունենալ վարչության պետը։ Ըստ մեր աղբյուրների՝ այս կասկածներն էլ դարձել են ծառայողական քննություն սկսելու պատճառներից մեկը։ Այժմ քննության ընթացքում պետք է պարզվի՝ արդյոք առկա են եղել տեղեկատվության փոխանցման նման դեպքեր, ինչ տեղեկություններ են դուրս բերվել խորհրդարանից և, ամենակարևորը, ինչ նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդարանի ղեկավարությունը բավականին լուրջ է տրամադրված այս հարցում և ցանկանում է ամբողջությամբ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ աշխատակազմում, ինչ տեղեկություններ են դուրս եկել խորհրդարանից, ում են դրանք փոխանցվել և ինչ շարժառիթներով։ Խոսքը, ըստ էության, ոչ միայն մեկ պաշտոնյայի աշխատանքային գործունեության, այլև խորհրդարանի ներսում տեղեկատվության պահպանման և անվտանգության հարցերի մասին է։

Հատկանշական է, որ Ռազմիկ Առաքելյանը վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի ապրիլի 9-ին՝ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ Ավելին՝ նշանակումը կատարվել է արտամրցութային կարգով։ Իսկ ընդամենը ամիսներ անց՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ԱԺ նախագահի միջնորդության հիման վրա, նրան շնորհվել է պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանի օրոք արտամրցութային կարգով պաշտոն ստացած և բարձր դասային աստիճանի արժանացած պաշտոնյան այժմ հայտնվել է Ռուբեն Ռուբինյանի ղեկավարած խորհրդարանի ուշադրության կենտրոնում։

Ի՞նչ տեղեկություններ են դուրս եկել Ազգային ժողովից, ո՞ւմ են դրանք հասել, ի՞նչ նպատակով են փոխանցվել, և ի՞նչ հիմքեր կան Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կասկածների համար։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տա սկսված ծառայողական քննությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը կհետևի զարգացումներին և կփորձի պարզել՝ արդյոք խորհրդարանում արձանագրված տեղեկատվական արտահոսքերի կասկածները կհաստատվեն, և ինչ հետևանքներ կունենա այս պատմությունը Ռազմիկ Առաքելյանի պաշտոնավարման համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>