Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո հասարակության մեջ ստեղծվել էր հստակ սպասում, որ նոր իշխանությունները հիմնովին արմատախիլ են անելու նախկին համակարգի արատավոր բարքերը։ Սակայն իրականությունն այլ պատկեր է ստեղծում. տպավորությունն այնպիսին է, որ նորեկները եկան ոչ թե համակարգը փոխելու, այլ ուղղակի ստանձնելու և լրացնելու հարստանալու այն մոլուցքի բացը, որը նույնիսկ «նախկինները» չէին կարողացել հաղթահարել կամ հասցնել նման մասշտաբների։

 Մասնավորապես, վերջերս հրապարակված փաստերի համաձայն, ՔՊ պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը նվեր է ստացել 5 միլիոն դրամի ոսկեղեն, հողամաս Փարաքարում և «Վազ» մակնիշի մեքենա։

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը 2022 թվականին նվեր է ստացել բնակարան Երևանի Արաբկիր համայնքում, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը 2024 թվականին նույնպես բնակարան է ստացել Արաբկիրում։

 ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը 2020 թվականին նվեր է ստացել հողամաս և ավտոտնակ,

իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը 2024 թվականի հունվարին ստացել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։

Էդուարդ Աղաջանյանը Երևանի կենտրոնում ստացել է բնակարան,

իսկ Սերգեյ Բագրատյանը 2021 թվականին նվեր է ստացել «Porsche» մեքենա։

 Պատգամավոր Նարեկ Խաչատրյանը նվեր է ստացել հողամաս Սյունիքում և «Audi» մեքենա,

Տրդատ Սարգսյանը՝ բնակարան Երևանում և հողամաս Եղեգնաձորում,

Արամ Խաչատրյանը՝ բնակարան Վանաձորում,

իսկ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ բնակարան և հողամաս Իջևանում։

ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը տարբեր բարեկամներից և եղբորից ստացել է խոշոր դրամական նվերներ,

 իսկ Գարիկ Սարգսյանը՝ ընդհանուր 53 միլիոն դրամ։

Ուշագրավ նվերներով են աչքի ընկել նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ. Շուկայի վերահսկողական տեսչական մարմնից Արմեն Կոտոլ յանը 2025 թվականին ստացել է բնակարան, հողամաս, 18 միլիոն դրամի բնամթերք և 4 միլիոն դրամից ավելի արժողությամբ ժամացույց։ Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանը 2019-2022 թվականներին նվեր է ստացել «Toyota» մեքենա, շինություններ և հողամաս, մինչդեռ նրա եղբայրը՝ Հաշվեքննիչ պալատից Գեղամ Հովեյանը, 2025 թվականին ստացել է 6 միլիոն դրամ արժողությամբ ժամացույց։

Այս ուշագրավ ուսումնասիրությունները արել է Tribune.am-ը՝ մանրամասները ներկայացնելով հատուկ տեսաշարով։

Այս ամենը ևս մեկ անգամ ստիպում է խորը հիասթափությամբ հարց տալ՝ մի՞թե սրա համար են հազարավոր քաղաքացիներ դուրս եկել փողոց, մի՞թե սրա համար են իշխանափոխություն արել, որպեսզի «նորերի» քողի տակ ականատես լինենք նույն, եթե ոչ ավելի մասշտաբային ու լկտի հարստացման, երբ միլիոնավոր դրամների ոսկեղենը, շքեղ բնակարաններն ու թանկարժեք մեքենաները բարեկամների կամ անհայտ աղբյուրների անվան տակ լցվում են իշխանավորների գրպանը։

 Արդյոք սա՞ էր այն արդար և հավասար երկիրը, որի խոստումով իշխանության եկան մարդիկ, թե՞ «հեղափոխություն» բառը դարձավ ընդամենը  անձնական կարողությունները կուտակելու և սեփական բարեկեցությունն ապահովելու հերթական անխոցելի մանդատ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>