Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է

Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վեց տարի առաջ ստորագրվեց հայտնի «եռակողմ հայտարարությունը»՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին»: ՌԴ նախագահ Պուտինն ու թշնամական Ադրբեջանի ղեկավար Ալիևը դա արեցին ուղիղ տեսակապի միջոցով, Փաշինյանը «էկրաններին չերևաց», բայց ստորագրեց...

Շատ ու շատ բաներ կարելի է հիշեցնել, բայց ի՞նչ ունենք այսօր՝ վեց տարի անց:

Սկսենք վերջից. ունենք վերոհիշյալ հրադադարի եռակողմ հայտարարության բովանդակային զրոյացում՝ չնայած կողմերից ոչ մեկը այն պաշտոնապես չեղյալ չի հայտարարել:

Բացի այդ, արդեն վեց տարի ունենք շարունակվող անբնական վիճակ, երբ երկիրը կառավարում է ուժ (գործիչ), որը երկրին ու ժողովրդին բերել է ծանր պարտություն, մարդկային ու տարածքային ահավոր կորուստներ: Ըստ որում, առկա բազմաթիվ խնդիրներ բխում են հենց այդ անբնական իրողությունից, երբ շարունակում է իշխանության մնալ խայտառակ պարտության թիվ 1 պատասխանատուն:

Պատերազմում հաստատված հրադադարից հետո ունեցել ենք Նիկոլ Փաշինյանի մակարդակով Արցախի պաշտոնական ուրացում, Արցախը ադրբեջանական տարածք ճանաչել և, որպես դրա ուղիղ հետևանք, հազարամյակներով հայաբնակ ու հայաբնիկ Արցախի ամբողջական հայաթափում՝ թշնամու կողմից ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո: Եվ ունենք տակավին անտուն մնացած, վարձով պատսպարվող արցախցի հայրենակիցներ: «Ունենք» նաև բուն ՀՀ տարածքից կորուստներ: Ունենք Բաքվի բանտերում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն: Ունենք չդադարող ու իշխանական խոսափողներից հնչող սնամեջ խոսակցություններ՝ «խաղաղություն խնամելու» մասին: Ունենք թշնամու կողմից անընդհատ լրացվող նախապայմաններ ու պահանջներ և հայկական կողմի՝ դրանք կատարելու, անընդհատ զիջելու մշտական պատրաստակամություն: Ունենք «Արցախի հիմնախնդրի փակման» մասին Փաշինյանի հայտարարությունները, Ադրբեջանի պահանջով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմումն ու դրա կատարումը: Ունենք հանիրավի կալանավորված ընդդիմադիր լիդերներ ու բազմաթիվ քաղբանտարկյալներ:

Փոխարենը չունենք «խաղաղության պայմանագիր», չունենք հնարավոր խաղաղության որևէ երաշխավոր: Չունենք ռազմաքաղաքական ամրություն: Չունենք համախմբված հանրություն: Չունենք կայուն և զարգացող իրական տնտեսություն: Չունենք քաղաքական կայունություն: Չունենք դաշնակիցներ: Չունենք որևէ վստահություն՝ վաղվա օրվա նկատմամբ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>