Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան
Հայաստանի 49 տոկոսանոց վարչապետ, ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: Ըստ նրա կառավարության տարածած տեղեկատվության՝ Փաշինյանը կմասնակցի Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին:
Ըստ երևույթին հեն Փարիզից Փաշինյանն արդեն կմեկնի Թուրքիա՝ COP-31-ին մասնակցելու:

Այդ այցերի ձևավորվող պատկերն այնպիսի տպավորություն է թողնում, որ ինչ-ինչ վճռորոշ քայլերից առաջ Փաշինյանը մեկնել է իր դրսի հովանավոր-շեֆերի մոտ՝ այդ գործողությունները վերջնական համաձայնեցնելու: Գաղտնիք չէ, որ 2021-ին Թուրքիան և անձամբ Էրդողանը ուղղակիորեն նպաստել են, որ Փաշինյանի իշխանությունը պահպանվի՝ սպառնալով հակառակ դեպքում դիմել քայլերի:

Իսկ Մակրոնն էլ ոչ միայն Արցախը թուրքին հանձնելու գործակիցն է, այլև 2026-ին մեծ ջանքեր է գործադրել՝ Հայաստանում ընտրությունների կեղծումը չտեսնել տալու, հասարակությանը մոլորեցնելու և ամեն գնով Փաշինյանին իշխանության պահելու համար:

