Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ 

«ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ

Նոր սահմանադրություն ընդունելու Ալիևի պահանջը ոչ մի հիմնավորում, բացի հայ ժողովրդին նվաստացնելու և Հայաստանի ներքին կառավարումը Ադրբեջանի բացարձակ ազդեցության տակ դնելու նպատակներից, չունի:



1. 1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա, օգտագործելով հետեւյալ բառակապակցությունը` «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները»։ Այսինքն՝ Սահմանադրությունը հիմք է համարում ոչ թե Անկախության հռչակագիրրը որպես ամբողջական տեքստ, այլ նրա 12 կետերում հաստատագրված «հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները», որոնք որեւէ կերպ չեն առնչվում վերամիավորման մասին որոշման հետ։ Իսկ վերամիավորման որոշման հղումը հռչակագրում կատարված էր հետեւյալ պատճառով. Հայաստանը հայտարարում էր Խորհրդային Միությունից անկախանալու իր մտադրության մասին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի հետ միացյալ տարածքով: Բացի դրանից` պետք է ապահովվեր քվեարկության լեգիտիմությունը, քանի որ հենց վերամիավորման որոշման հիմքով Գերագույն Խորհրդի 260 պատգամավորից 10-ը ներկայացնում էին Արցախը: Այսպիսով, ՀՀ Սահմանադրությունը որեւէ կերպ չի հաստատում վերամիավորման մասին որոշումը որպես իրավական նորմ:

2. Կա եւս մեկ կարեւոր հանգամանք։ Պետք չէ մոռանալ, որ վերամիավորման որոշման եւ հռչակագրի ընդունման ժամանակ մենք դեռ գործում էինք Խորհրդային Միության իրավական համակարգի մեջ։ 1991 թվականին, դեռ ԽՍՀՄ֊ի լուծարումից առաջ, Խորհրդային Միության Սահմանադրական Վերահսկողության Կոմիտեն, որը ԽՍՀՄ֊ում Սահամանդրական դատարանի դերն էր կատարում, չեղյալ համարեց ե՜ւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը, ե՜ւ Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին։ Այսինքն, զուտ ֆորմալ իրավական տեսակետից վերամիավորման մասին որոշումը կորցրել է իրավական ուժը եւ անգամ տեսականորեն չի կարող իրավական նորմ լինել անկախ Հայաստանի Սահամանադրության մեջ։



Իրականում առանց Անկախության հռչակագրի նոր Սահամանադրության ընդունման փոխարեն Նիկոլ Փաշինյանը պետք է ընդամենը իր ունեցած պարզ մեծամասնությամբ չեղյալ համարեր անցյալում ընդունած երկու որոշում.

1. ԱՊՀ ստեղծման մասին 1992 թվականի Ալմա֊Աթյան հռչակագիրը Հայաստանը վավերացրել է 10 վերապահումով, որոնցից, մասնավորապես հետեւում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքի։

2. 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Այդ երկու իրավական նորմերը գործում են մինչ այսօր, եւ Արցախը Ադրբեջանին հանձնող որեւէ փաստաթուղթ ստորագրելու համար Նիկոլ Փաշինյանը նախեւառաջ պարտավոր է հասնել նրան, որ Ազգային Ժողովն ուժը կորցրած ճանաչի այս իրավական նորմերը (հռչակագրի դեպքում խոսքը վերապահումները ուժը կորցրած ճանաչելու մասին է)։ Առանց դա անելու Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը Արցախը Ադրբեջանին հանձնելու ակտի տակ կլինի Սահամանադրության խախտում, քանի որ կհակասի ժողովրդավարական իշխանության բարձրագույն մարմնի որոշմանը։

Հիմա, փոխանակ այս պարզ քայլերով հանգուցալուծի խնդիրը, Փաշինյանը տրվել է Ալիևի դիկտատին:

Հետևաբար, հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության մենք պետք է փոխենք ոչ թե սահմանադրությունը, այլ այսօրվա վարչապետին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>