Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի
Մինչև վերջերս բացառապես իր քաղաքական հայացքների համար հանիրավի բանտարկված (մոտ 1 տարի և 2 ամիս) գործիչ Վահագն Չախալյանն անդրադարձել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ բացարձակապես մտացածին մեղադրանքներով «գործին»:
Վահագն Չախալյանը մասնավորապես ընդգծել է, որ այս քաղաքական «գործով» դատավարությունը պետք է լինի բաց, որովհետև նախ, քաղաքական գործչին վարկաբեկիչ մեղադրանք են ներկայացրել, և մարդն իրավունք ունի հանրությանը ներկայացնոել իր դիրքորոշումը, երկրորդը՝ հանրությունը իրավունք ունի տեղեկացված լինելու:
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/reel/1157251566641863

