Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է

Ինչպես հայտնի է, արդեն ամսից ավել էր, ինչ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընթանում  էր բաց  լարվածություն՝ կապված Ադրբեջանի պետական հաստատություններում հիջաբի արգելման հանգամանքով:

Սակայն, փորձագետները նշում  էին, որ հիջաբը միայն պատրվակ էր, իսկ իրական հակասությունը պայմանավորված էր այլ՝ ավելի խորը պատճառներով:

Թեև Էրդողանն ու Ալիևը այդ հակամարտության մեջ իրար բացեիբաց չէին մեղադրում, բոլորի համար էլ հասկանալի էր, որ այդ երկու լիդերների միջև ընթանում էր խորը գաղափարական պայքար:

Էրդողանը ոչ միայն պանթուրանիստ է, այլև պանիսլամիստ, մինչդեռ Ալիևին պանիսլամական գաղափարները քիչ են հետաքրքրում:

Այդ պատճառով էլ երկու երկրների միջև պարբերաբար առաջ էին գալիս հակասություններ, մասնավորապես, Իսրայելի հետ հարաբերությունների հարցում:

Թվում էր, թե այս լարվածությունը կարող էր էլ ավելի խորանալ:

Սակայն նոյեմբերի 9-ի առաջ, երբ Ադրբեջանում տոնում են Արցախի հանդեպ «հաղթանակը», Էրդողանը որոշում կայացրեց, փոքր ինչ թուլացնել ճնշումները իր փոքր եղբոր վրա, որպեսզի կարողանար մասնակցեր Բաքվի միջոցառումներին:

Եվ ահա, Էրդողանն ու Ալիևը Շուշիում որոշեցին ցույց տալ միջազգային հանրությանը, որ իրենց դաշինքն ավելի ամուր է, քան այն տարաձայնությունները, որոնք առաջ էին եկել մեկ ամիս առաջ:

Անկախ պետությունների, նույնիսկ «եղբայրական» պետությունների միջև, կարող են առաջանալ տարաձայնություններ տարբեր հարցերի և լուծում պահանջող խնդիրների շուրջ։ Գլխավորը՝ պատրաստ լինել դրանք լուծել փոխըմբռնման և անմիջական երկխոսության միջոցով՝ առանց «եղբայրական» հարաբերություններին վնաս հասցնելու, նշում էին այդ հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։

Վերջիններս հենց Շուշին էին ընտրել, որպես հանդիպման վայր, ցույց տալով, որ հենց  Շուշիում, 2021 թվականի հունիսի 15-ին, ստորագրվեց դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ «Շուշայի հռչակագիրը»։


Փաստաթուղթը ամրագրում էր կողմերի պարտավորությունը՝ տրամադրել փոխադարձ աջակցություն, այդ թվում՝ ռազմական աջակցություն, երրորդ երկրի կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Այն նաև նախատեսում էր պաշտպանական համագործակցության խորացում և տրանսպորտային կապերի ընդլայնում, այդ թվում՝ Նախիջևանի միջոցով: Այն ստորագրել էին Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ովքեր այսօր, տարիներ անց, կրկին հանդիպեցին Շուշիում և մի շարք կարևոր հայտարարություններ արեցին:

Իլհամ Ալիևը հիշեցրեց, որ Թուրքիան պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերել է բարոյական և քաղաքական աջակցություն։ Էրդողանն իր հերթին Ադրբեջանի  հաղթանակը անվանեց  «արդար պայքարի մարմնացում», նշելով, որ «Բաքվի ուրախությունը Անկարայի ուրախությունն է»։

Փաստորեն նոյեմբերի 8-9  «տոնակատարությունները» երկու երկրների ղեկավարները, օգտագործեցին, որպեսզի գոնե ժամանակավոր սառեցնեն իրենց միջև եղած հակասությունները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>