Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին
Այսօր անձամբ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի կողմից հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի գլխին բերած աղետալի պատերազմի «հրադադարային» ավարտի 6-րդ տարելիցն է:
Ի դեպ, այդ ավարտն էլ հնարավոր դարձավ գերազանցապես Ռուսաստանի ջանքերով: Փաշինյանը 2020-ն նոյեմբերի 9-ին, շատ լավ իմանալով, որ Շուշին արդեն հանձնել է, ֆեյսբուքներում գրում էր, թե՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են...
44 օր շարունակ Փաշինյանն ու ՔՊ-ն հետևողականորեն խաբում ու մոլորեցնում էին հանրությանը:
Հանրագումարում. Փաշինյանն ու նրա ՔՊ-ն, իրենց վարած քաղաքականությամբ մի քանի հազար հայ զինվորների գլուխ կերան, մատնեցին մահվան, բերեցին տարածքային կորուստների, այնուհետև՝ ուրացան Արցախն ու Արցախի ամբողջական հայաթափությանը հասան, իսկ այս վեց տարիներին էլ անդադար ու անպատկառորեն քարոզում են, թե՝ տեսեք, ինչ լավ բաներ են եղել...
...Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին:
Մանրամասն՝ 168.am-ի հեռարձակմամբ

