Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ
Վահագն Ալեքսանյանը հերթական անգամ Հանրային հեռուստաընկերության եթերում Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պնդումներ է հնչեցրել՝ նրան վերագրելով լրտեսության հետ կապված գործողություններ։ Մինչդեռ ի սկզբանե ներկայացված մեղադրանքից ոչինչ չի մնացել՝ չկա ո՛չ լրտեսության, ո՛չ 622 հազար դոլար, ո՛չ էլ պետական գաղտնիքի փոխանցման մասին։
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կալանավորումն ի սկզբանե պայմանավորված է եղել նրա ընդդիմադիր գործունեությամբ, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ունեցած դիրքորոշմամբ և թուրք-ադրբեջանական օրակարգին հակադրվելու հանգամանքով։
Անդրանիկ Թևանյանը շուրջ վեց ամիս շարունակում է մնալ կալանքի տակ։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը։
Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին։
Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

