ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ
Փաստաբան Սերգեյ Սարգսյանը նկատում է. «Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված շինծու քրեական հետապնդման շրջանակներում կալանավորված է նաև Արեգնազ Մանուկյանը։ Նրա նկատմամբ դատավոր Մանվել Շահվերդյանի որոշմամբ երկու ամսով կալանքը որպես խափանման միջոց էր կիրառվել` հաղորդակցության տոտալ սահմանափակումներով։ Արեգնազ Մանուկյանը մոտ երկու ամիս զրկված էր իր ընտանիքի անդամների հետ, այդ թվում` անչափահաս դստեր, անգամ հեռախոսազանգով օրական 20 րոպե հաղորդակցվելու հնարավորությունից։ Արեգնազ Մանուկյանը այդ երկու ամիսներին մնացել է ամուր և չի ընկրկել։ Այդ ընթացքում Արեգնազ Մանուկյանի դստեր մոտ առաջացել են հոգեբանական խնդիրներ։
Երբ քրեական վարույթը տեղափոխվում է դատական քննության փուլ, դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ, Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված անհիմն կալանքի ժամկետը երկարաձգվում է ևս 3 ամսով, իսկ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ` 1 ամսով։ Որոշումից մոտ մեկ ամիս անց Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառվածը բանտային կալանքը փոխարինվում է տնային կալանքով` 3 ամիս ժամկետով` կրկին հաղորդակցության տոտալ սահմանափակումներով։ Այս գործընթացի սկիզբը եղել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այս տարվա մայիսի 20-ին, երբ բեմահարթակից Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հայտարարություն տարածեց։ Առ այսօր այդ քաղաքական հետապնդումը չի դադարել։

Հ.Գ. Այս քաղաքական հետապնդումների պատճառով անմիջականորեն զրկանքներ են կրում նաև քաղբանտարկյալների ընտանիքների անդամները` կանայք, ամուսինները, որդիները, դուստրերը, եղբայրները, քույրերը, հարազատները, ընկերները, ովքեր ևս դառնում են ապօրինի գործողությունների զոհ։ Ազատություն քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանին, Արեգնազ Մանուկյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին»։