Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ
Լեհաստանում` Կրակովի կենտրոնում, կրակոցներ են հնչել, կան զոհեր։ Այս մասին հայտնել են Լեհաստանի ոստիկանությունից։
«Ժամը 15:03-ի սահմաններում Սլավկովսկա փողոցում... կրակոցներ են տեղի ունեցել։ Կրակոցները արձակվել են անցնող մեքենայից», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել են ոստիկանությունից։
Հաղորդվում է, որ 5 մարդ զոհվել է, 10, այդ թվում՝ երկու ոստիկան, վիրավորվել։
Ոստիկանությունը գործակալությանը պարզաբանել է, որ հարձակվողները երկուսն են եղել, երկուսն էլ ձերբակալվել են։
«Ամեն ինչ տեղի է ունեցել շուկայի հրապարակի մոտ։ Սկզբում լսեցի երեք կրակոց, ապա կրակոցները կրկին սկսվեցին մեկ այլ վայրում։ Երկու տեղերում էլ զոհեր կան», - պատմել է ականատեսը։
Մեկ այլ ականատեսի խոսքով, հարձակման պահին Կրակովի կենտրոնում տեղի էր ունենում ծայրահեղ աջ կազմակերպությունների ցույց։

