Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան
«Եթե Նիկոլ Փաշինյանն իրագործի այս ծրագիրը, Սահմանադրությունից հանի Անկախության հռչակագիրը, նա այդպես քայքայելու է Հայաստանի իրավաքաղաքական հիմքերը»,-Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց. «Նա իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը, նաև մեզ ու Դաշնակցությանը, միավորեց մի գործի ծիրի մեջ, որն է՝ դիմադրել Հայաստանի ինքնիշխանության կորստին։
Նման բան չէր եղել, որ իրարից այդքան տարբերվող քաղաքական ուժեր, որոնք իրենց կյանքն անցկացրել են իրար դեմ պատերազմելով, այսօր այդ ուժերը հավաքվել են ու միացել այս պայքարին։
Ինչո՞ւ։ Ապագա անկախ Հայաստանում սոցիալիստն ու լիբերալը կարող են իրար կոկորդ կրծել, բայց այդ անկախ Հայաստանը պետք է լինի։ Ինչո՞ւ ենք պոտենցիալ կոկորդ կրծողներս իրար միացել, որովհետև դրված է ինքնիշխան, անկախ Հայաստանի գոյությունը»։

