ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
Փաստաբան Սերգեյ Սարգսյանը գրում է. «ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հերթական կեղծիքն է տարածել Հանրային հեռուստաընկերության եթերում այն մասին, թե իբր Անդրանիկ Թևանյանի նկատմամբ լրտեսության մեղադրանք է առաջադրված, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Վահագն Ալեքսանյանը Անդրանիկ Թևանյանի մասին փորձում է սուտ տեղեկություններ տարածել, բայց այդպես էլ հնարավոր չի լինում այդ սուտը որպես ճշմարտություն հրամցնել հանրությանը։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական հետապնդման շրջանակներում ներկայացված մեղադրանքից ոչինչ չի մնացել։ Չկա' 622 000 դոլարի թեմա, չկա' օտարերկրյա հատուկ ծառայություն և հավաքագրում, չկա' լրտեսություն, պաշտպանները նշում են, որ պետական գաղտնիքի առկայության մասին որևէ ապացույց գոյություն չունի, ուր մնաց փոխանցման մասին խոսք գնա։ Անդրանիկ Թևանյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, իսկ քրեական վարույթը` կարճվի»։
Հ.Գ. Վահագն Ալեքսանյանը ինչպես անտաղանդ աթոռ նետող է, այնպես էլ` անտաղանդ կեղծիք տարածող։ Այդպես էլ չստացվեց հանրությանը մոլորեցնել։

