Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ
Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Աթոռամարտի մեծ վարպետ Ալեքսանյան Վահագնը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում, հավատարիմ մնալով գեբելսյան քարոզչության սկզբունքներին, Անդրանիկ Թևանյանի գործով բացարձակ սուտ էր շաղ տալիս։ Երեսփոխանը շինծու քրեական գործն է հիշատակում՝ խոսելով լրտեսության մասին։ Այնինչ պաշտոնական մեղադրանքում նման բան գոյություն չունի։ Մինչև ԱԺ փոխնախագահի աթոռին մագլցած այս անձը հաստատ տեղյակ է, թե քաղաքական պատվերով ինչ շինծու գործով է 6 ամիս Անդրանիկ Թևանյանը բանտարկված, բայց այնուամենայնիվ նախընտրում է սուտ մատուցել հասարակությանը։ 6 ամիս ստով ու կեղծիքով փորձեցին արատավորել Անդրանիկ Թևանյանի բարի համբավն ու պատիվը՝ չստացվեց։ Բայց գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ»։

