Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ
TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Պատերազմ Արցախում
TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը
Քաղաքական դիրքավորումների սուր պրոցեսում կա 3-րդ՝ ամենակարևոր կողմը՝ հասարակությունը։ Հասարակությունը պիտի գիտակցի, որ սա ի´ր պրոցեսն է։ Այս պահին մեր հասարակությունը հասել է առանցքային հանգրվանի. կա´մ գնում ենք հասարակության կորստի, կա´մ հանրային երկխոսություն։ Մնացածը առճակատում է, որտեղ ոչ մի լավ բան չկա։ Քաղաքական այս նոր պրոցեսի հաջողության համար ամենակարևորն է, որ օրակարգը չդառնա պարզապես ընդդիմություն-իշխանություն հերթական հակամարտությունը։

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք
Հասարակությունը այսօր պետության թեմաները ընկալում է որպես իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հարց, այլ ոչ՝ որպես իր սեփական ճակատագիր։ Եթե սա շարունակվեց, ապա հանրային ինտենսիվ դեգրադացիան անխուսափելի է, ինչը ցանկացած հանրաքվեից ավելի վտանգավոր է։ Երկրի առողջացումը կախված է հասարակության ներգրավվածության աստիճանից։ Այս պահի նախադրյալները մտահոգիչ են՝ ընդհանրությունների կորուստ, հին արժեքների քայքայում ու նորերի չձևավորում, ռացիոնալ խոսքի հանդեպ տոտալ անուշադրություն, բարոյական անհատական և հավաքական կարմիր գծերի ոչնչացում։

Սոցիալական ամնեզիա
Ճնշումների, վախի, պարտության, տագնապի և այլ պատճառներով ձևավորվում է հանրային, սոցիալական ամնեզիայի վիճակ, երբ մարդիկ ուղղակի չեն ուզում հիշել՝ ով են, որտեղից են, ինչ պատմություն ունեն, ինչ ճանապարհ են անցել՝ հենց իրենք կյանքի ընթացքում, ինչ ձեռքբերումներ ունեին, ինչ արժեքներ էին դավանում, ինչ հաջողություններով էին հպարտանում։ Ինչ պատմական հաջողություններ և ողբերգություններ են եղել 5-15-100 տարի առաջ։
Մենք օտարացել ենք մեր հավաքական ապագայի, պետության ճակատագրի, մեր այսօրի, մեր ընթացքի մասին հարցերից, մեր կյանքի մասին որոշումներից ու իրադարձություններից։ Ամեն ինչ կարծես թե կատարվում է, բայց օտարացած ենք այդ նույն «ամեն ինչից»։ «Ինքն իրեն» բռնաճնշումներ են, ինքն իրեն կալանավորումներ, ինքն իրեն՝ Ադրբեջանը մեզ պահանջներ է դնում, ինքն իրեն՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը մի օրում տեղափոխվեց մինչև2031, ինքն իրեն դպրոցներից հեռացվում են մեր ընկերների, հերոսների, մեզ համար զոհվածների նկարները, ինքն իրեն՝ Արարատը մերժվում է, ինքն իրեն՝ ընդդիմություն կա և այլն և այլն։ Այդ դեպքում ո՞վ ենք մենք։

Դեգրադացիայի ավելի բարձր մակարդակ. անձնական զրոյացում
Մի պրոցես եմ նկատել, որը սահմռկեցուցիչ է իր էությամբ. կոնֆորմիզմի գրավչության փուլում շատերն ընտանեկան հիշողություններ են ջնջում, անձնական զրոյացման են գնում, կարծես՝ իրենք չեն եղել, իրենք չեն դավանել այդ արժեքներն և դրանք սրբություն համարել, իրենք չեն այդ կենացները խմել։  Ընտանեկան ալբոմներ են փոխում, խմբագրում, որ այս կամ այն մարդու հետ իրենց լուսանկարները մոռացվեն, կենսագրություն են խմբագրում։ Արցախում արած իրենց լուսանկարներն են կորցնում, թաքցնում։ Սա կատարվում է, չեմ չափազանցնում։ Մտերիմներին են ուրանում, ընկերներից խուսափում՝ ստեղծելով «անվտանգ» հեռավորություն։  
Հնարավոր չէ, որ մի ամբողջ հասարակության բովանդակությունը լինի ուրացումն ու պարզ նյութական օգուտը, սեփական ճակատագրից օտարանալն ու ֆրագմենտար կոնֆորմիզմը։ Դա արդեն պետության հասարակություն չէ։ Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը։

Ներհանրային երկխոսությունը
Իմ խորին համոզմամբ՝ բոլոր բարդ, առաջին հայացքից ոչ մի փոխզիջում չենթադրող հարցերն ունեն ընդունելի լուծումներ, որոնք չեն բերի ներքին էսկալացիայի, լրացուցիչ վտանգավոր առճակատման, ու նաև չեն բերի արտաքին էսկալացիայի։
Դրա հիմնական պայմանը հանրության ներսում՝ ընտրազանգվածների միջև երկխոսություն սկսելն է։ Սկսել խոսել, սկսել լսել, սկսել ընդհանուր ներկայի և ապագայի զգացումն ուժեղացնել։
Կան հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր այս դժվար, անմարդկային պայմաններում փորձում են մարդ մնալ։ Անկախ նրանից՝ ում են ձայն տվել կամ չեն տվել։ Սա շատ թանկ ռեսուրս է։ Տարբեր ընտրազանգվածներից են և կարող են քեզ հետ վիճել, չհամաձայնել, բայց մնալ քաղաքացի։ Սա լուրջ ռեսուրս է՝  միասնական ելքեր գտնելու համար։ Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է։ Եվ այդպես պետք է ձևավորվեն հանրային նոր վերնախավերը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>