Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Պատերազմ Արցախում
Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը...

Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ նոյեմբերի 4-ին հայտարարված ընդդիմադիր ուժերի ձևաչափը իշխանության կողմից ենթարկվելու է տարբեր թիրախավորումների, որոնցից առանցքայինը լինելու է այդ ուժերի միջև նախկին հակասությունների և տարաձայնությունների շահարկումը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերի գլխավոր մարտահրավերն է լինելու չտրվել այդ թակարդին, չսկսել արդարանալ և հանրային խոսակցությունը կենտրոնացնել ապագայի, ընդհանուր արժեքների ու կոնկրետ անելիքների վրա։

«Ընդդիմադիր ուժերի ձեւաչափը, որի մասին հայտարարվեց նոյեմբերի 4–ի ուշ երեկոյան, անկասկած ենթարկվելու է տարբեր «տեխնոլոգիական» թիրախավորումների, այդ թվում առանցքայիններից մեկը կլինի այն, որ փորձ կարվի խաղարկել այնտեղ գտնվող ուժերի միջեւ նախկին հարաբերությունների բարդությունը կամ խնդիրները։ Օրինակ՝ ՀԱԿ–ՀՅԴ, կամ ՀԱԿ–Հայաստան դաշինք, ՀԱԿ–ՀՀԿ։ Այլ կերպ ասած, իշխանությունը թերեւս կփորձի թիրախավորել «նախկինի» թեմայով։

Ու այստեղ առաջանում է շատ կարևոր մարտահրավեր։ Արդյո՞ք ներգրավված ուժերը ի վիճակի են լինելու՝ նախ միմյանց հետ պայմանավորվել այդ թեմաներին արձագանքի մասով, իսկ ավելի կոնկրետ՝ այդ թեմաների ծուղակում չհայտնվելու մասով։

Հարցը հետեւյալն է՝ ընդդիմության ջանքերի մեկտեղումը պետք է պարունակի աշխատանքի ապագայի ուղղությամբ, ապագայի մասին, աշխատանք դրա վերաբերյալ հանրության հետ երկխոսությունը հագեցնելու, ներառականությունը բարձրացնելու ուղղությամբ։ Իշխանությունը բնականաբար ձգտելու է անել հակառակը եւ այդ ձեւաչափը անընդհատ պահել «անցյալում»՝ թե բովանդակության, թե աշխատանքի մեթոդաբանության իմաստով։ Իսկ դա նշանակում է, որ անընդհատ ստիպելու են այնտեղ ներգրավված ուժերին արդարանալ, անընդհատ արդարանալ, թե չեն հրաժարվել անցյալի սկզբունքներից, չեն հրաժարվել մոտեցումներից եւ անհամաձայնություններից, չեն մոռացել նախկին «նեղացածությունները» կամ հակադրությունները, եւ այլն, եւ այլն։

Հասկանալի է, որ իշխանությունն այդպես է փորձելու պաշտպանել իրեն, իր դիրքերը։ Հենց ընդդիմադիր ձեւաչափում ներգրավված ուժերը սկսեցին արդարանալ ամեն մի իշխանական հայտարարությունից, լուրից, գնահատականից, «բամբասանքից» հետո, կարող են համարել «ջանքերի մեկտեղումը» վերջացած։ Հետեւաբար, սա կարեւոր մարտահրավերներից մեկն է՝ որքան իշխանությունը կփորձի իրենց քաշել անցյալ, իրենք մնան ներկայում եւ խոսեն ապագայի մասին, որքան իշխանությունը կստիպի արդարանալ, իրենք խոսեն պայմանավորվելու եւ արժեքային ու գաղափարական ուղենշային ընդհանուր միջավայր ձեւավորելու մասին, մարտահրավերների եւ դրանց լուծման ուղղությամբ կոնկրետ քայլերի մասին, խաղաղության որակական վերափոխման եւ բալանսավորվածության վերականգնման մասին։

Կրկնեմ՝ հենց սկսեցին արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված»։
--
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին ընդդիմադիր մի շարք ուժեր հանդես եկան հետևյալ համատեղ հայտարարությամբ.
«Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը
Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․

1. Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,

2. Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,

3. Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,

4. Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։

Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը։
«Ուժեղ Հայաստան»
«Հայաստան» դաշինք
«Հայաքվե»
«Ապրելու երկիր»
«Բարգավաճ Հայաստան»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայ ազգային կոնգրես»
«Ժառանգություն»
«Միասին»
«Դեմոկրատական այլընտրանք»
«Նոր դարաշրջան»
«Միավորված հայեր»


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>