ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ
Սերգեյ Սարգսյանը նկատում է. «Բոլոր այս կալանավորումների համատեքստը լայն առումով ընտրական է։ Քաղաքական հետապնդումների են ենթարկվում բոլոր այն կուսակցություններն ու առաջնորդները, ովքեր լուրջ մասնակցություն են ունեցել 2026 թվականի ԱԺ ընտրություններին և նաև նախորդ տարիներին տարբեր մակարդակի ընտրություններում ընտրություններով խարխլել են իշխանության հիմքերը։ Այդ քաղաքական ուժերից ու առաջնորդներից մեկը Մայր Հայաստանն է` քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, ումից սկսվեցին այս նոր փուլի բռնաճնշումները` Հայաստանի պատմության մեջ բացառիկ` աշխարհաքաղաքական տրամաբանությամբ։ Այն տեղի ունեցավ նախընտրական քարոզչության սկզբանական փուլում, որով իրականում ֆունդամենտալ հարված հասցվեց ամբողջ ըննդիմությանը»։

