«Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը
Կառավարությունն առաջարկել է նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել՝ oրակարգում ընդգրկելով TRIPP–ին առնչվող հարցերը:
Օրակարգում ընդգրկված է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը։ Այն նախատեսում է մշտապես գործող օրենսդրական մեխանիզմի ստեղծում, որը կկիրառվի վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված բոլոր այն ընկերությունների նկատմամբ, որոնցում պետության մասնակցությունը կազմում է 25 տոկոս և ավելի»։
Ըստ կառավարության՝ փոփոխությունները թույլ կտան առաջ մղել TRIPP նախագծի իրականացումը։
Ըստ ընդդիմության՝ դա ընդամենը միջանցք է Թուրքիայի ու Ադրբեջանի համար, կարճ ասած՝ թուրանական միջանցք, որը Հայաստանին ոչ միայն ոչինչ չի տալու, այլև ժամանակի հետ բերելու է նոր ծանր կորուստներ:

