Կալանավորված Հայաստան
«Իշխանության բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել»,- նշել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանն ու թվարկել դրանք։
«Բանտային կալանքի է տարվել ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, 3 ամսով ավելացվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման ժամկետը, ինչպես նաև 3 ամսով երկարացվել է անհիշելի ժամանակներից տնային կալանքի ռեժիմում գտնվող Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը:
Այսպիսին է կալանավորված Հայաստանի կյանքն ու գործընթացները, որտեղ իշխանությունը ցուցակներում քաղաքական հետապնդումների է ենթարկում մարդկանց և նրանց անազատության մեջ պահելով՝ իշխանություն պահում»,- գրել է Տ. Աբրահամյանը։

