Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս
«Շատ ուղղություններով կան բավականին հետաքրքիր և խոստումնալից հեռանկարներ, բայց պետք է միանգամից ասել, որ մեծ քանակների և ծավալների մասին չէ խոսքը, իհարկե, դեպքերի մեծ մասով և սա հասկանալի է, քանի որ նոր շուկաներ ենք մտնում»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ-ից արտահանման խնդիրներին
Թյուր համարելով հնչող կարծիքները, որ եթե արտահանումը Ռուսաստան չի արտահանվում, ապա Եվրոպան է այլընտրանքը ՝ Միրզայանն ասաց. «Աշխարհը, ընդհանրապես, սահմանափակված չէ Ռուսաստանով և ԵՄ-ով, կան այլ երկրներ, շուկաներ, մայրցամաքներ»։
Միրզոյանը խոսեց նաև ՌԴ ապրանքների արտահանման սահմանափակումներին և նշեց. «Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները»։
Նա հույս հայտնեց, թե ապրանքների վերաբերյալ սահմանափակումները դուրս կգան։
--
«2027 թվականը լինելու է 2026 թ.-ին մեր վարած արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունը, որոշակի փոփոխություններով»,-2027 թ պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովներում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միզոյանը։
Նախարարը նշեց, որ այդ փոփոխությունները կապված են նախարարության անվանման և նոր լիազորությունների հետ։
«Հայաստանի շուրջ խաղաղության և համագործակցության միջավայրի ձևավորումն է լինելու մեր առաջնային նպատակը, նչպես նաև ՀՀ ինքնիշխանության և անկախության ամրապնդումը, մեր պետության հարատևության նպաստելը»,- հայտարարեց Միրզոյանը, շարունակելով.
«Մեր հանձնառությունն է րոպե առաջ իրականություն դրաձնել ձեր օգնությամբ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և ապա՝ վավերացումը»։
ԱԳՄԱ նախարարը՝ հավելեց, որ մինչ այդ շարունակելու են Ադրբեջանի հետ «խաղաղությանը նպաստող» մի շարք քայլերի և համագործակցության իրականացումը։
Նա Նշեց, որ թուրքիայի հետ երկխոսությունը ինտենսիվ է և արդյունավետ։
«Այո՛, չնայած առաջընթացին և դրական դինամիկային, Հայաստան-Թուրքիա սահմանը դեռևս փակ է»,-ասաց Միրզոյանը՝ վստահեցնելով, որ գործընթացն այնպիսի դրական հանգրվանի է հասել, որ «ցանկացած պահի կարող են ունենալ սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում«-ասաց նախարարը՝վստահեցնելով, որ Հայաստանի տնտեսության համար շատ շահավետ կլինի սահմանների բացումը և հարաբերությունների հաստատումը, նաև՝ դիվանագիտական հարաբերությւոնների հաստատմամբ։
Նշելով, որ առաջանցիկ հարաբերություններ է հաստատում ԵՄ պետությունների հետ՝ ԱԳՄԱ նախարարն ասաց. «Առաջին օրինակը Նիդերլանդների հետ հարաբերություններն են» Նիդերլանդները շատ լավ օրինակ է, որովհետև մենք ռազմավարական գործընկերություն կնքեցինք առաջին հերթին մեր արժեքային ընդհանրությունների վրա և տեսնում ենք, որ դրանք գետնի վրա իրնց կոնկրետ պտուղն են տալիս»։
Աղբյուրը` Panorama.am

