Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը շինծու մեղադրանքներով ու բացահայտ քաղաքական պատճառներով կալանավորվել է հուլիսի 7-ին՝ գործնականում՝ ՔՊ-ի պետ, ոչ լեգիտին Նիկոլ Փաշինյանի հրահանգով:
Մինչ այդ, Փաշինյանի իշխանությունը գողացավ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի՝ ընտրություններում ստացած մոտ 60000 ձայները, հանիրավի զրկեց ԱԺ պատգամավորի մանդատներից, իսկ սպիտակ առյուծին էլ ցուցադրաբար սպանեցին:
Ի լրոււմն ամենի, հանրահայտ է, որ Փաշինյանը նաև անձնական ոխ ունի Ծառուկյանի նկատմամբ ու, ամենայն հավանականությամբ, նաև իր քինախնդրությանն է հագուրդ տալիս:

