Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ
ԱՄՆ-ի միջանկյալ ընտրության արդյունքներից հետո ոսկու գինը աշխարհում կտրուկ աճեց:
Այսօր առավոտյան ոսկու գինը մեկ ունցիայի համար հասել էր նույնիսկ 4150 դոլարի սահմանին:
Ըստ ամերիկյան Bloomberg-ի՝ ոսկու գները բարձրացել են, քանի որ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակը հանգեցրել է դոլարի և գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության անկմանը։
Գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը և դոլարը նվազում են, քանի որ ընտրությունների արդյունքները ամրապնդել են այն սպասումները, որ Թրամփի վարչակազմի հարկային և պետական ծախսերի ծրագրերը կարող են կրճատվել։
Սակայն միայն այդ գործոնը չի ազդել ոսկու գնի բարձրացման վրա:
Փորձագետների կարծիքով, դեմոկրատների հաղթանակով Թրամփի հնարավորությունները՝ Իսրայելի օգտին գործել Իրանի դեմ, կտրուկ նվազելու են: Իսկ դա նշանակում է, որ նավթի գները կարող են կտրուկ անկում ապրել, ինչն արդեն արձանագրվեց այս օրերին:
Իսկ նավթի գների անկման արդյունքում, աճում են ոսկու գները, քանի որ էներգետիկ ճգնաժամի թուլացման պայմաններում աշխարհում առաջ են գալիս տնտեսական զարգացման սպասումներ:
Արտակ Հակոբյան
Zham.am

