Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը
Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի նոյեմբերի 5-ին, ժամը՝ 10։30-ին։
Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մի խումբ այլ անձանց գործով հերթական դատական նիստը։
Դատական նիստի ընթացքում քննվեց մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։Մասնավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը դատարանում միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Ծառուկյանի խափանման միջոց կալանքը։ Իսկ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները միջնորդել են վերացնել կալանքը կամ կիրառել առավել մեղմ խափանման միջոց։

