Bloomberg. Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը
Դեմոկրատական կուսակցությունը կստանա ԱՄՆ Կոնգրեսի վերահսկողությունը, նշում է Bloomberg-ը։ Միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նրանք մեծամասնություն կստանան և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում։
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, կամ նմանատիպ կառույց գոյություն չունի, ով կհայտարարեր ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Սովորաբար, նմանատիպ հայտարարությամբ հանդես են գալիս այդ երկրի հեղինակավոր ԶԼՄ-ները:
Այդ շարքից է նաև Bloomberg-ը։
Մինչ այժմ հանրապետականները վերահսկում էին Վերին և ստորին պալատները՝ համապատասխանաբար 53 և 219 տեղով։ Այժմ նրանք ռիսկի են դիմում կորցնելու նախագահի օրենսդրական նախաձեռնությունները ինքնուրույն առաջ մղելու իրենց կարողությունը, նշում է Bloomberg-ը։
Գործակալության համաձայն՝ դեմոկրատները կստանան 54 տեղ Սենատում և 218 տեղ Ներկայացուցիչների պալատում, մինչդեռ հանրապետականները կստանան համապատասխանաբար 41 և 126 տեղ։
Թրամփի համար սա նշանակում է զգալի քաղաքական առավելության կորուստ: Դեմոկրատները կկարողանան հետաձգել Սպիտակ տան օրենսդրության ընդունումը, հետաքննություններ սկսել նախագահական վարչակազմի նկատմամբ և պնդել դրա ծախսերի ավելի խիստ վերահսկողության վրա: Ավելին, մեծամասնության փոփոխությունը նրանց թույլ կտա նախագահել Կոնգրեսի հիմնական հանձնաժողովները և մեծացնել ճնշումը հանրապետական վարչակազմի վրա:
Իր սոցիալական ցանցում Truth Social, Թրամփը նշել է, թե հանրապետականները պարտվել են, քանի որ իր անունը բացակայել է ընտրական ցուցակներում:
ԱՄՆ նախագահը նշել է, թե ինչպես կարող է արձագանքել Սենատի կողմից դեմոկրատների վերահսկողությանը անցնելուն՝ շրջափակումներով։ Ըստ երևույթին, Սպիտակ տան ղեկավարը մտադիր է օգտագործել իր վետոյի իրավունքը։
Իր այդ սոցիալական հարթակում, Թրամփը հրապարակել է գլխարկի լուսանկար, որի վրա գրված է «Վետո» բառը։ Այս լիազորությամբ Թրամփը կկարողանա արգելափակել Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված օրինագծերը։ Նույնիսկ ընտրություններից առաջ նա վետոն անվանում էր իր «գերագույն իշխանությունը» և նույնիսկ իրեն ներկայացնում էր որպես պոտենցիալ «պարոն վետոյի» կերպարով։ Թվում է, թե նրա ծրագիրն է կառավարել երկիրը՝ շրջանցելով Կոնգրեսը։
Թրամփը հայտնել է քաղաքական մեկնաբան դառնալու և թեկնածուների հաղթանակների և պարտությունների պատճառները վերլուծելու իր մտադրության մասին։ Նա նաև Truth Social-ում հայտարարել է. «Ես դառնալու եմ քաղաքական մեկնաբան և վերլուծելու եմ այս թեկնածուների հաղթանակների և պարտությունների պատճառները՝ թե՛ լավը, թե՛ վատը»։
Թրամփի այս վերջին գրառումը ցույց է տալիս, որ հասկացել է, որ պարտվել է, ընդունել է այդ փաստը և փորձելու է հետագայում գործել բացառապես ի վնաս դեմոկրատների, որպեսզի կարողանա 2028-ին հարթել ճանապարհը հանրապետական թեկնածուի համար:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

