ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ:
Անցած ընտրությունները եղան 2024 թվականին, որտեղ Թրամփը հաղթանակ տարավ, իսկ հերթական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին:
Սակայն նախագահական ընտրություններից բացի, ԱՄՆ-ում անցկացվում են նաև այսպես կոչված՝ «միջանկյալ ընտրություններ», արդեն՝ Կոնգրեսի և Սենատի տեղերի համար:
Այս միջանկյալ ընտրությունները ներառում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերը և ԱՄՆ Սենատի 100 տեղերից 35-ը՝ որոշելով ԱՄՆ 120-րդ Կոնգրեսի կազմը: Անցկացվում են են նաև 39 նահանգներում և տարածքներում ԱՄՆ նահանգապետերի, գլխավոր դատախազների, ինչպես նաև բազմաթիվ նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Այս վերջին միջանկյալ ընտրություններում, Թրամփի կուսակցությունը խոշոր պարտություն կրեց:
Հանրապետականները կորցնում են ոչ միայն իրենց մեծամասնությունը Կոնգրեսում, այլ, հնարավոր է, նույնիսկ՝ Սենատում:
ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն, եթե Սենատի 100 անդամնբերից 67-ը կողմ արտահայտվի նախագահի իմպիչմենտին, ապա նախագահը կկորցնի իր լիազորությունները և կանցկացվեն արտահերթ նոր նախագահական ընտրություններ:
Սակայն, գործնականում նման հնարավորություն չեն ունենում ո՛չ դեմոկրատները, ո՛չ էլ հանրապետականները:
Սակայն, եթե Սենատում էլ դեմոկրատները ստանան մեծամասնություն, ապա Թրամփը կարող է դառնալ «կաղ բադ» նախագահ:
Փաստացի կնշանակի, որ ոչ Կոնգրեսն ու Սենատը կկարողանան իրենց որոշումներն անցկացնել, քանի որ նախագահն իր վետոն կդնի, ոչ էլ Թրամփը կկարողանա իր որոշումները կյանքի կոչել, քանի որ Կոնգրեսն ու Սենատը կարգելափակեն այդ որոշումները
Փաստացի, ԱՄՆ-ում կարող է բռնկվել կառավարչական լուրջ ճգնաժամ:
Թրամփի թեկնածուները պարտվեցին նույնիսկ ամենահանրապետական նահանգներում
Դեմոկրատ Ռոյ Քուփերը Հյուսիսային Կարոլինայում հաղթեց հանրապետական Մայքլ Ուոթլիին և նվաճեց Սենատի կարևոր տեղ։
Դեմոկրատ Քրիս Փափասը Նյու Հեմփշիրում հաղթեց նախկին հանրապետական սենատոր Ջոն Սունունուին՝ դառնալով Սենատում ընտրված առաջին բացահայտ համասեռամոլ տղամարդը։ Նշենք, որ Քրիս Փափասը, որն այժմ Ներկայացուցիչների պալատի անդամ է, հայամետ քաղաքական գործիչ է և ակտիվորեն մասնակցել է Ադրբեջանի դեմ ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների։
Դեմոկրատ սենատոր Ջոն Օսոֆը վերընտրվեց Ջորջիա նահանգում՝ հաղթելով կոնգրեսական Մայք Քոլինզին և տապալելով հանրապետականներին։
Դեմոկրատները անակնկալ հաղթանակ տարան Հարավային Կարոլինայի ընտրություններում, որտեղ Էննի Էնդրյուսը հաղթեց հանրապետական սենատոր Դարլին Գրեմին, ով այս տարի նշանակվել էր իր մահացած եղբորը՝ երկարամյա սենատոր Լինդսի Գրեմին փոխարինելու համար։
Մինչդեռ այս նահանգը միշտ, ավանդաբար քվեարկում էր հանրապետականների օգտին, երեկ անսպասելիորեն քվեարկեց դեմոկրատների օգտին:
ԱՄՆ Սենատի ընտրություններում Տեխասից հաղթեց դեմոկրատ ներկայացուցիչ Ջեյմս Թալարիկոն։ Թալարիկոյի հաղթանակը Հանրապետական կուսակցության նկատմամբ վերջ դրեց նահանգում պետական պաշտոնների նրա երեսնամյա մենաշնորհին։
Փաստացի, Տեխասում դեմոկրատներն առաջին անգամ հաղթանակ տարան՝ սկսած 1990 թվականից:
Սա Թրամփի ամենամեծ հարվածներից կարելի է համարել:
Միչիգանում ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է, սակայն դեմոկրատ թեկնածու Աբդուլ Էլ-Սայեդը, ով մահմեդական է, փոքր առավելություն ունի իր հանրապետական մրցակից Մայք Ռոջերսի նկատմամբ։
Նշենք նաև, որ այս մահմեդական թեկնածուն, նույնպես հայամետ հայացքներ ունի, ի տարբերություն իր հանրապետական մրցակցի:
ԱՄՆ հանրապետական ներկայացուցիչ Անա Պաուլինա Լունան հաջողությամբ պաշտպանեց իր տեղը Ներկայացուցիչների պալատում՝ ներկայացնելով Ֆլորիդայի 13-րդ շրջանը, երրորդ անգամ՝ մեկ տոկոսային կետից պակաս տարբերությամբ հաղթելով դեմոկրատ մրցակից Լիլա Գրեյին։ Նշենք, որ Լունան ունի ընդգծված պրոադրբեջանական կոնգրեսուհու համբավ:
Ամերիկյան փորձագետների կարծիքով, դեմոկրատների այս հաջողությունը, ավելի շատ պայմանավորված էր Թրամփի հանդեպ հիասթափությամբ:
Ըստ փորձագետների՝ Թրամփի քաոսային սակագնային քաղաքականությունը և Իրանի հետ պատերազմը հանգեցրին սննդամթերքի գների բարձրացմանը, վառելիքի գների կտրուկ աճի և Միացյալ Նահանգներում կենսապայմանների վատթարացմանը։ հենց այդ պատճառով է, որ ամերիկյացիներն ընտրություններում որոշեցին «պատժել» Թրամփին և քվեարկել դեմոկրատների օգտին:
Մինչդեռ, նույն փորձագետների գնահատականներով, դեմոկրատների, որպես կուսակցություն վարկանիշը նույնպես գտնվում է շատ վատ վիճակում և նրանց հաղթանակը չէր լինի, եթե չլիներ Թրամփի է՛լ ավելի մեծ հակավարկանիշը:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

