ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան
«Քննչական կոմիտեի ղեկավարն, անդրադառնալով բանակում ինքնասպանության մեծաթիվ դեպքերին, նշում է, որ հիմնական պատճառներից են նաև կոնկրետ զինծառայողների՝ որոշակի սեկտայի հարելը, որի պայմաններում վերջիններս ինքնասպանության հակվածություն են ունենում: Որպես օրինակ՝ ՔԿ ղեկավարը ասում է, որ այդ սեկտային հարողները հատուկ դաջվածքներ ունեն, որոնք, մասնագետների եզրակացությամբ, զինծառայողների մոտ ինքնասպանության հակվածության մասին են վկայում»,- նշել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, բարձրաստիճան պաշտոնյայի արձանագրումները մեկ այլ սարսափելի փաստի մասին են խոսում:
«Փաստորեն, ինքնասպանություններ գործածների մի խումբը սեկտաների (դեռևս անհայտ) հարողներ են, որոնք մարմնի վրա կոնկրետ դաջվածքներ ունեն, իսկ բանակում գործող համապատասխան օղակները, ԶՈւ-ում կարգապահության և նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավոր անգործության են մատնված:
Երկրորդ՝ ոչ միայն ինքնասպանությունների, այլև, առհասարակ, նմանատիպ վտանգավոր խմբերի դեմ բավականին արդյունավետ աշխատանք էին ժամանակին տանում ԶՈւ-ում տասնամյակներով գործող Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայողները, իսկ այդ ինստիտուտը իշխանությունը քանդեց, իսկ տեղը լցրեց վտանգավոր գաղափարներով:
ՔԿ ղեկավարի նկարագրած երևույթը ոչ միայն ինքնասպանությունների պատճառահետևանքային կապի, այլև բանակում գործող անվերահսկելի պրոցեսների մասին է, որտեղ ներմուծվում են սարսափելի երևույթներ և բարքեր, իսկ բանակ դրանց մուտքը կանխելու կամ ներսում դրանք չեզոքացնելու բավարար ջանքեր չեն գործադրվում»,- գրել է Աբրահամյանը։

