Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ
Իրանի բալիստիկ հրթիռների արձակման համակարգեր են նկատվել Ադրբեջանի հետ սահմանի մերձակայքում՝ Արաքս գետի հարավային ափին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հրապարակված տեղեկությունների և սոցիալական ցանցերում տարածված լուսանկարների համաձայն՝ տարածքում նկատվել են հրթիռային կայանքներ և մի քանի ռազմական մեքենաներ։
Այս պահին Իրանի կամ Ադրբեջանի պաշտոնական կառույցները տեղեկությունը չեն հաստատել։

