Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են
Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, Հանրապետականները մեծ հավանականությամբ կզիջեն իրենց ունեցած մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, իսկ Սենատում այնքան բարդ իրավիճակ է, որ ձայների տարբերությունը կարող է լինել ընդամենը 1-2 ձայն։
«Օրինակ՝ Այովա նահանգում թեկնածուները երկուսն էլ ունեն 47-ական տոկոսի աջակցություն։ Համարյա նույն պատկերն է Ալյասկա նահանգում և մի շարք այլ մրցակցային նահանգներում։
Թրամփի կյանքն իրականում շատ բարդացնելու է դեմոկրատական վերահսկողություն ունեցող Սենատն ու Ներկայացուցիչների պալատը։ Արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին հարվածելու որոշման վրա։
Կարծում եմ՝ որոշումն արդեն կայացված է, և ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ այն չի փոխվի։ Սակայն Քաթարի դիվանագիտական խողովակը դեռևս ֆորմալ առումով գործում է, ինչը մի փոքր հույս է տալիս»,-գրում է Սուրեն Սարգսյանը։

