ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկռտուքի մեջ․ նրանք հարվածներ էին հասցնում միմյանց և նույնիսկ աթոռ նետում, ինչի հետևանքով ոմանց քիթն արյունահոսել էր, իսկ հագուստները՝ պատռվել։

Երկու կողմից սպառնացող հարևաններից զատ՝ Հայաստանն ունի ներքին թշնամի, որը թերևս ամենավտանգավորն է։

Անցյալ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած և ուղիղ եթերով հեռարձակված ծեծկռտուքն անվայելուչ վարքագիծ էր, որը հարիր չէ մի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներին, որոնք հպարտանում են աշխարհի հնագույն քրիստոնյա ազգին պատկանելով և ապրում են, իբր, ժողովրդավարական երկրում։

Ցավոք, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հրաժարվեց ընդհատել այս սկանդալային տեսարանի ուղիղ հեռարձակումը։ Նա հայտարարեց, որ ցանկանում է՝ հանրությունը տեսնի, թե ինչ է կատարվում խորհրդարանում։ Ծեծկռտուքի տեսանյութերը լայն տարածում գտան սոցիալական ցանցերում և լուսաբանվեցին NBC-ի, Al Jazeera-ի և CNN-ի կողմից՝ ամոթալի վիճակի մեջ դնելով աշխարհասփյուռ հայությանը։

Ռուբինյանն իրեն ավելի շատ խուլիգանի պես է պահում, քան Ազգային ժողովի նախագահի։ Նա թույլ է տալիս իր կուսակիցներին վիրավորել ընդդիմությանը, սակայն հենց ընդդիմության ներկայացուցիչներից որևէ մեկը քննադատական ​​խոսք է հնչեցնում մեծամասնության հասցեին, անմիջապես անջատում է նրա խոսափողը և կարգադրում անվտանգության աշխատակիցներին հեռացնել այդ պատգամավորին նիստերի դահլիճից։

Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով տեղի ունեցած ծեծկռտուքը, հայտարարեց, որ «սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձեռնարկած քայլերին... Աթոռով կլինի, թե այլ բանով՝ դա համաչափ է և ճիշտ... Եթե որևէ մեկը կարծում է, թե կարող է ձեռք բարձրացնել և հարվածել պատգամավորին... ապա մենք կկոտրենք այդ ձեռքը»։ Ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ աթոռ էր նետել Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։ Թեև Փաշինյանը խոստացել էր կոտրել յուրաքանչյուրի ձեռքը, ով կհարվածի պատգամավորին, հարձակման համար որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։

Բազմիցս և կեղծորեն հայտարարելով, թե նա Հայաստանին ժողովրդավարություն և խաղաղություն է բերել, Փաշինյանն անցյալ շաբաթ խոստովանեց, որ եթե մինչև 2031 թվականը, այսինքն իր պաշտոնավարման ընթացքում խաղաղության պայմանագիրը չստորագրվի և չվավերացվի, ապա «ես դա կհամարեմ անձնական ձախողում»։

Օրեցօր Փաշինյանն ավելի մտահոգիչ քայլեր է ձեռնարկում՝ անկայունություն հրահրելով երկրի ներսում։ Նա համաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջին՝ Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանելու 1990 թվականի Անկախության հռչակագրին կատարված հղումը։ Ալիևը այդ հղման հեռացումն է դարձրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման։ Անհավատալի է, որ Հայաստանի թշնամին է թելադրում նրա Սահմանադրության բովանդակությունը, իսկ Փաշինյանը ոչ միայն համաձայնվում է դրան, այլև Հայաստանի Անկախության հռչակագիրը անվանում է «հակապետական»։

Բարեբախտաբար, նոր Սահմանադրության ընդունման ճանապարհին կա մի լուրջ խոչընդոտ։ Փաշինյանի կուսակցությունը խորհրդարանում չունի երկու երրորդ մեծամասնություն, որն անհրաժեշտ է համազգային հանրաքվե նշանակելու համար։ Ալիևը հայտարարել է, որ առանց նման հաստատման չի ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Սա կարող է լուրջ հարված լինել Փաշինյանի առանցքային քաղաքական նպատակին և նույնիսկ հանգեցնել նրա քաղաքական անկմանը։

Այս երկընտրանքը հաղթահարելու նպատակով Փաշինյանը սկզբում հայտարարեց, որ ստիպված կլինի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ հույս ունենալով, որ իր կուսակցությունը կստանա անհրաժեշտ թվով ձայներ՝ խորհրդարանում երկու երրորդ մեծամասնությունն ապահովելու համար։ Սակայն շուտով նա  հրաժարվեց այս գաղափարից՝ տեսնելով, որ իր կուսակիցները մտավախություն ունեն, որ նման ընտրությունների արդյունքում հնարավոր է իրենք դառնան փոքրամասնություն։

Փաշինյանը ստիպված է մշակել նոր ծրագիր, որը չի պահանջի արտահերթ  խորհրդարանական ընտրություններ։ Նա խորհրդավոր կերպով հայտարարեց․ «Ես մի առաջարկ կանեմ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել»։ Հավանաբար, նա առնվազն վեց ընդդիմադիր պատգամավորի դեմ շինծու մեղադրանքներ կհորինի և նրանց կսպառնա ազատազրկմամբ։ Եթե նրա շանտաժը հաջողվի, նա կստանա անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը։ Սակայն երկու ընդդիմադիր խմբակցություններն արդեն  հայտարարել են, որ կխոչընդոտեն հանրաքվեի անցկացմանը։

Հատկանշական է, որ անցյալ շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի պատգամավորներին հայտնել է, որ եթե հանրաքվեի ընթացքում ժողովուրդը մերժի Սահմանադրությունը, ապա կառավարությունը «հրաժարական կտա և կհեռանա»։ Սա վերջ կդնի թե՛ Փաշինյանի սիրելի խաղաղության պայմանագրին, թե՛ նրա վարչապետությանը։

Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ Փաշինյանի հրահանգով ձերբակալվել են ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողներին, իբր, կաշառելու մեղադրանքով։ Նրանք արդեն ամիսներ շարունակ պահվում են կալանքի տակ՝ առանց դատաքննության, մինչդեռ Փաշինյանը շարունակաբար նրանց ներկայացնում է որպես կաշառատուներ։ Մինչ օրս որևէ դատարան նրանց մեղավոր չի ճանաչել որևէ հանցանքի համար։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի կուսակցության օգտին քվեարկած ոչ մի անձ չի ձերբակալվել ընտրակաշառքի համար։

Հեգնական է, որ վերջերս հրապարակված մի տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանն անձամբ ընտրակաշառք առաջարկում ընտրողներից մեկին՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Ինչո՞ւ նա չի ձերբակալվել իր ակնհայտ անօրինական արարքի համար։

Երկրորդ իրավական խնդիրը Փաշինյանի հրահանգով մի շարք հայտնի և մեծահարուստ հայերի ձերբակալությունն է։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև գործարարներ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը ձերբակալվել են չապացուցված մեղադրանքների հիման վրա, բռնագրավել են նրանց գույքն ու բիզնեսը և կալանք դրել նրանց բանկային հաշիվների վրա։ Նրանց մեղադրանք է առաջադրվել բացառապես Փաշինյանի հայտարարույթունների հիման վրա։ Նրանցից ոչ մեկը դատարանի կողմից մեղավոր չի ճանաչվել որևէ հանցագործության կատարման մեջ։ Հետևաբար նրանց գույքի բռնագրավումը պատշաճ ընթացակարգերի և օրենքի գերակայության խախտում է:

Վերոնշյալ երեք անձինք, ինչպես նաև շատ ուրիշներ, պետք է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով ազատ արձակել իրենց և ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի կառավարության դեմ՝ թույլ տված բազմաթիվ խախտումների համար։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>