Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի
ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Պատերազմ Արցախում
Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur Փաշինյանը բացահայտ սպառնաց. որ իր կողմնակիցներով «հանրային ճնշում» է անելու ընդդիմության դեմ Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է խարկովի մարզում Ուկրաինայի ԱԹՍ բազաները Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կառլսոն Իրավասու մարմինները փորձում են «սվաղել» Շաքիի հայտնի դեպքը. Աբրահամյան Շաբաթվա վերջին ջերմաստիճանը կտրուկ կնվազի Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Ահազանգ. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՀԷՑ-ի պատճառով Արցախից բռնագաղթած հայ մարդը մեծ վնասներ է կրել Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ

Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին

168.am-ի անդրադարձը. «Մինչ իշխանությունները փորձում են համոզել, թե Հայաստանի տնտեսությունն արագացված տեմպերով աճում ու զարգանում է, պետական բյուջեի եկամուտների ապահովման ու հատկապես աճի հիմնական հույսը մնացել է առևտրի, խաղային բիզնեսի ու բանկերի վրա։

Արդեն սովորական է դարձել, որ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է մի ընկերություն, որը զբաղված է Հայաստանով ապրանքները մի երկրից ներմուծելով ու այլ երկիր արտահանելով։ Այդ ընկերությունը հեռախոսների, ապարատների ու կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթն» է, որն այս տարվա 9 ամիսներին կրկին գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը։

Այն նույնիսկ ավելի շատ հարկ է վճարել, քան Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի հսկան՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Ու չնայած կոմբինատի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ կտրուկ՝ գրեթե կրկնակի, ավելացել են, էլի չեն հասել հեռախոսների, ապարատների ու կենցաղային տեխնիկայի վերավաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթի» վճարած հարկերին։

Զանգեզուրի կոմբինատը վճարել է 60.8 մլրդ դրամ, հեռախոսների, ապարատների ու կենցաղային տեխնիկայի վերավաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթը»՝ 64.3 մլրդ դրամ։

«Մոբայլ Սենթր Արթն» է Հայաստանի տնտեսության դեմքը, ինչը ցույց է տալիս, թե այն ինչքան թշվառ վիճակում է։

Այդ ընկերության վճարած հարկերը գոյացել են նրա հաշվին, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում՝ օգտվելով Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքից, կարողացել է մեծածավալ վերաարտահանումներ իրականացնել ռուսական շուկա։ Բացառապես այդ վերաարտահանումների շնորհիվ է դարձել Հայաստանի թիվ 1 հարկատուն։

Հիմա պատկերացրեք, թե պետական բյուջեի հարկերի հավաքման գործում ինչ դեր ունի վերաարտահանումը, որը Նիկոլ Փաշինյանը «ֆեյք» է անվանում ու համարում, որ այն Հայաստանին ոչինչ չի տալիս։ Այդպիսի «Ֆեյք» արտահանմամբ զբաղվող ընկերությունն է գլխավորում խոշոր հարկատուների ցանկը։ Չի գտնվել ներքին արտադրությամբ զբաղվող որևէ այլ ընկերություն, որը դրանից ավելի հարկ կվճարեր պետական բյուջե։

Մինչ իշխանությունները խոսում են Հայաստանով Ռուսաստան վերաարտահանումների կրճատման մասին,  «Մոբայլ Սենթր Արթի» վճարած հարկերն այս տարի զգալիորեն ավելացել են։ Իսկ դա նշանակում է, որ ավելացել են նաև նրա կողմից իրականացվող «ֆեյք» արտահանումները։ «Մոբայլ Սենթր Արթը» նախորդ տարվանից գրեթե 12 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել պետական բյուջե։ Իհարկե, վճարած հարկերը եղել են առավելապես ԱԱՀ գծով՝ 64.3 միլիարդից 59.6 միլիարդը։

Խոշորների ցանկի վերին հորիզոնականներում առևտրով զբաղվող բազմաթիվ ընկերություններ կան։ Եթե «Մոբայլ Սենթր Արթը» խոշորների առաջին տասնյակն է գլխավորում, «ԻՄՎԲԱՄ»-ն գլխավորում է երկրորդ տասնյակը։ Խոսքը՝ հայտնի «Վայլդբերրիզի» մասին է, որը կարճ ժամանակում դարձել է խոշոր հարկատուների առաջատարներից՝ նույնիսկ հետ թողնելով բազմաթիվ հայտնի ընկերությունների։ «ԻՄՎԲԱՄ»-ի վճարած հարկերն այս տարվա առաջին 9 ամիսներին գրեթե կրկնապատկվել են՝ գերազանցելով 20 միլիարդ դրամը։

Խոշորների առաջին տասնյակում է ծխախոտի վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիան», որի վճարած հարկերն 9 ամսում կազմել են 22.7 մլրդ դրամ։ Այն նախորդ տարվանից 7 միլիարդով ավելին է։ Սա գումար է, որը դուրս է եկել սպառողների գրպանից՝ քաղաքացիների հանդեպ իշխանությունների դրսևորած «անաչառ հոգատարության ու սիրո» արդյունքում։
Վաղուց արդեն նորություն չէ, որ ամեն տարի բարձրացնում են ենթաակցիզային ապրանքների, այդ թվում՝ ծխախոտի ակցիզային հարկի բեռն ու թանկացնում այդ ապրանքները։ Թանկացումների միջոցով էլ քաղաքացիները վճարում են ավելացող հարկերը, որոնք երևում են այդ ընկերությունների կատարած վճարների մեջ։ Հիմնականում դրա շնորհիվ են ավելանում նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող տեղական ընկերությունների վճարած հարկերը։

Այստեղից-այնտեղից ապրանքների ներմուծմամբ ու իրացմամբ զբաղվող ընկերությունների քանակը հազար խոշորների մեջ բազմաթիվ է, գերազանցում է առնվազն մեկ երրորդը։ Շատերը վաղուց ծանոթ ընկերություններ են, ու դրանց վրա ծանրանալու իմաստ չկա։ Հատկապես որ, վերջին շրջանում խոշորների մեջ ու բյուջեի համար եղանակ ստեղծող այլ ոլորտների ընկերություններ են հայտնվել։

Բյուջեի համար նշանակալի է դարձել խաղային բիզնեսը։ Ու դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, թե վերջին տարիներին որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ ու միջամտությամբ ինչպես է Հայաստանում ծաղկում խաղամոլությունը՝ դառնալով շատերի ողբերգության պատճառ։

Իշխանությունները ձև են անում, թե անզիջում պայքար են տանում խաղամոլության դեմ, բայց խաղային բիզնեսը գնալով ընդլայնվում է՝ ճակատագրական դառնալով բազմաթիվ ընտանիքների ու քաղաքացիների համար։ Խաղամոլության դեմ իշխանությունների «համառ ու անզիջում» պայքարը վերածվել է քաղաքացիների հաշվին բյուջեն լցնելու միջոցի։ Դա ավելի շատ են կարևորում, քան մարդկանց ճակատագրերը։

Խոշորների միայն առաջին տասնյակում խաղային բիզնեսով զբաղվող 2 ընկերություն կա, ևս մեկն էլ երկրորդ տասնյակում է։ Բոլոր 3 ընկերությունների վճարած հարկերն էլ կտրուկ ավելացել են։ Անցած տարվա 9 ամիսներին դրանք միասին կատարել էին 44 միլիարդ դրամի պարտավորություն, այս տարի արդեն հասցրել են վճարել գրեթե 66 միլիարդից ավելի։

Մեկ տարում 22 միլիարդով ավելացրել են վճարները։ Վճարել են ոչ թե իրենց, այլ քաղաքացիների գրպանի հաշվին՝ խաղային բիզնեսի ընդլայնման, խաղադրույքների ավելացման հաշվին։

Խոշորների ցանկում աչք են ծակում նաև բանկերը։ Վերջին տարիներին մի կողմից՝ դրսից եկող հսկայական ֆինանսական հոսքերի սպասարկման միջոցով, մյուս կողմից՝ վարկերի տոկոսադրույքներն ու այլ ծառայությունների գները բարձր պահելով՝ դրանք հսկայական շահույթներ են ստանում։ Շահույթների մի մասն էլ հարկերի տեսքով վճարում են բյուջե։ Երկու բանկ կա խոշորների միայն առաջին տասնյակում։

Ահա այսպես է առևտուրը, խաղային բիզնեսն ու բանկային համակարգը դառնում կարևոր գործոն բյուջեի համար։ Փոխարենը՝ իրական տնտեսությունը, որը երկարաժամկետ տնտեսական աճի ու բյուջեի եկամուտների կայունության ապահովման հիմքն է, գնալով կորցնում է նշանակությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>