Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի
ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Պատերազմ Արցախում
Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur Փաշինյանը բացահայտ սպառնաց. որ իր կողմնակիցներով «հանրային ճնշում» է անելու ընդդիմության դեմ Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է խարկովի մարզում Ուկրաինայի ԱԹՍ բազաները Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կառլսոն Իրավասու մարմինները փորձում են «սվաղել» Շաքիի հայտնի դեպքը. Աբրահամյան Շաբաթվա վերջին ջերմաստիճանը կտրուկ կնվազի Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Ահազանգ. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՀԷՑ-ի պատճառով Արցախից բռնագաղթած հայ մարդը մեծ վնասներ է կրել Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը

Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձագանքել է Փաշինյանի՝ ընդդիմության վրա ճնշումներ բանեցնելու մասին հերթական հայտարարությանը։

Գրիգորյանը մասնավորապես նշել է․

«Նման հայտարարություններն առաջին անգամ չէ, որ հնչեցվում են Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց ես ուզում եմ շատ հստակ արձանագրում անել, որ յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով, համոզմունքով և այն մանդատով, որ ստացել է ժողովրդից։ Հերթական անգամ պետք է արձանագրեմ, որ մենք մեր մանդատը ստանալիս մեզ ժողովուրդը չի լիազորել կողմ քվեարկել ալիևյան սահմանադրությանը․ սա հստակ արձանագրում է։ Հետևաբար, ուզում է ճնշում գործադրի, ճնշում չգործադրի, դրանից որևէ փոփոխություն տեղի չի ունենալու, ընդամենը հակաօրինական գործողություններ է հրահրելու։ Ավելին, եթե իր մտքին կա քաղաքացիական ինչ-որ բախումներ ստեղծել, դա միայն շատ վատ բանի մասին է խոսում։ Իհարկե, մենք հակված չենք դրան, ամեն բան անելու ենք, որպեսզի դա թույլ չտանք, բայց, ամեն դեպքում, ուզում եմ այդ հստակ փաստն արձանագրել, որ որևէ հանրային ճնշում չի կարող ազդեցություն ունենալ, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի հստակ մանդատ և առաջնորդվելու է այդ մանդատի շրջանակներում։

Հետո, երբ այդքանն ասում է, թե մենք անելու ենք այն, ինչ արել ենք ժամանակին՝ 18 թվականին, 19 թվականին, հերթական անգամ ուզում եմ հիշեցնել, որ 18 թվականի Նիկոլ Փաշինյանն այլ բան է եղել։ Հիմա նրա ձայների հավաքագրման հիմնական մեթոդը վարչական ռեսուրսի չարաշահումն է, իսկ վարչական ռեսուրսը փողոց դուրս չի գալու ալիևյան սահմանադրության համար։ Հետևաբար, նա շատ գերագնահատում է իր պոտենցիալը՝ խոսելով այն մասին, թե ժողովրդով դուրս են գալու ընդդիմության դեմ։

Տեսեք, ճնշման տարբեր մեթոդներ կարող են լինել՝ իր պատկերացմամբ ճնշման տարբեր մեթոդներ կարող են լինել, բայց ես ասում եմ, որ դա մեզ վրա ազդեցություն չի ունենալու։ Ընդհակառակը, ընդդիմությունն ինքը պետք է դեռևս քննարկումներ ունենա հասկանալու, թե առաջին քայլն ինքը ոնց կարող է կազմակերպել․ այստեղ շատ մեծ դաշտ կա։ Թող ինքը վստահ չլինի․ կրկնում եմ, ինքը 18 թվականի Նիկոլ Փաշինյանը չէ, ում մի կոչով 100 000 մարդ կարող էր դուրս գալ փողոց։ Հիմա իրավիճակը բացարձակապես այլ է, և մարդկանց համոզել, որ «գիտեք ինչ, դուրս եկեք ալիևյան սահմանադրությունը պաշտպանելու համար», դա ոչ միայն հեշտ գործ չէ, այլ նաև դատապարտված գործ է։

Իրենք ասում են՝ ծանոթացում, իսկ ձեզ մոտ հարց չի՞ առաջանում՝ ինչու հրապարակված չէ։ Այստեղ մենք իրենց հարցեր ունենք․ «Բա ասում էիք մարտին պետք է հրապարակենք, ինչո՞ւ հրապարակված չէ»։ Տեսեք, տարրական տրամաբանություն է, այստեղ քաղաքագիտական լուրջ մտածողության խնդիր էլ չկա։ Եթե որևէ մեկը՝ այս դեպքում արդարադատության նախարարը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ասում են․ «Մենք մարտին կհրապարակենք տեքստը», և հետո չեն հրապարակում․․․ Եթե մարտին պետք է հրապարակեին, նշանակում է՝ մինչև մարտ ամիսն ամբողջացրել են սահմանադրությունը, չէ՞, որովհետև ոչ պատրաստ տեքստն ինչպե՞ս պետք է հրապարակեին։ Նշանակում է՝ գոյություն ունի պատրաստի տեքստ, որի աշխատանքների վերաբերյալ որևէ մեկը տեղյակ չէ։

Այն օրը ես նայում էի՝ համապատասխան հանձնաժողովի անդամները հարցնում էին․ «Բա տեքստը մեզ ցույց տվեք, ո՞նց ենք հրապարակելու»։ Այսինքն՝ նույնիսկ այն մարդիկ, ովքեր պետք է ներգրավված լինեին տեքստի կազմման մեջ, տեքստից տեղյակ չեն։ Իսկ ո՞վ է գրել այդ տեքստը․ Նիկոլ Փաշինյանն է գրել, թե՞ Ալիևն է գրել։ Եթե մինչև այսօր չեք հրապարակում, ո՞ւմ գրածն է, ումի՞ց եք գաղտնի պահում։

Էսօր, ընդ որում, ես լսում էի արդարադատության նախարարին, հարց է հնչեցվում, թե․ «Հրապարակելո՞ւ եք, ասել եք՝ նոյեմբերին կհրապարակեք, հրապարակե՛ք»։ Եթե նկատեցիք, միանշանակ չի ասում, որ՝ «Այո, հրապարակելու ենք», ասում է․ «Մենք տրամադրված ենք, մենք պատրաստ ենք» և այլն, և այլն։

Ընդ որում, ես ուզում եմ այս մի արձանագրումն էլ անել։ Մինչև այսօր հանրային քննարկման մակարդակում իշխանությունից մենակ մի բան ենք լսել, որ Անկախության հռչակագրին հղումը հանվելու է։ Կառավարման մոդելի մասին, սուպերվարչապետական մոդելի մասին, ինչպես ինքն էր ժամանակին ասում՝ Սերժ Սարգսյանի կոստյումի մասին, դրա մասին որևէ քննարկում չկա։ Այսինքն, եթե իրենք իսկապես ուզում են սահմանադրության փոփոխություն՝ բուն փոփոխություններ, հա՞, ոչ թե Անկախության հռչակագրից հանելը, ապա ինչո՞ւ այդ քննարկումները չեն բացում։ Եթե ամեն ինչ մնում է նույնը, այսինքն՝ ավելի է բռնապետական համակարգը հաստատվում, ու դրան ընդամենն ավելանում է Ալիևի պահանջը, բնականաբար, մեր ժողովուրդը մերժելու է։ Վստահ եմ, որ մերժելով հանդես կգան։

Բա կարելի՞ է սահմանադրության մասին քննարկումներ ունենալ նման գաղտնիության ռեժիմով․ դա էլ պետական գաղտնիք չէ, հո։

Որպեսզի «Ոչ»-ի ճամբար ձևավորվի, նշանակում է՝ այստեղ ընդդիմությունից վեց ներկայացուցիչ պետք է կողմ քվեարկի այդ սահմանադրությանը, որից հետո միայն, ենթադրաբար, կարող է «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատ ձևավորվել։ Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ պետք է թույլ չտրվի, որպեսզի մինչև այսօր մեզ հայտնի միակ փոփոխությունը՝ Անկախության հռչակագրին հղման հանումը, այսինքն՝ ալիևյան սահմանադրությունը, ընդունվի այս պառլամենտում, այսինքն՝ հաստատվի, նոր գնա հանրաքվեի։

Իմիջիայլոց, այսօրվա գործող սահմանադրության վերաբերյալ տարբեր և տեղին քննադատություններ կարող են լինել, բայց կարծում եմ՝ այն ֆիլտրը, որ դրված է սահմանադրության համար, շատ կարևոր ֆիլտր է․ տեսնում եք՝ խորհրդարանի 2/3-ի հաստատում և նոր՝ ժողովրդի առաջ ներկայացում։ Այսինքն՝ դա աննախադեպ կոնսենսուս պետք է լինի քաղաքական ուժերի և ժողովրդի համար, որ նոր դրվի հանրաքվեի։

Ի՞նչ եք կարծում, իմ սովորական կապրի՞զն է, որ ես ասում եմ՝ «Մենք․․․ ես կողմ չեմ քվեարկելու»։ Ինչո՞ւ ենք արգելափակում․ որովհետև ինձ ձայն տվող մարդը․․․ Իհարկե, ձայն տվող մարդը նախ և առաջ իշխանափոխության ակնկալիք է ունեցել, բայց նաև հիմնական օրակարգերից մեկը ալիևյան սահմանադրության չընդունումն է։ Հիմա մեր ժողովուրդը՝ 150 000 մարդ, որ ինձ ձայն է տվել, ասել է․ «Նաև այդ պատճառով եմ քեզ ձայն տալիս, որ դու թույլ չտաս, պատի նման կանգնես Ալիև-Նիկոլ Փաշինյան ծրագրի իրականացման դեմ»։ Իսկ դրա առաջին փուլը, առաջին էտապն Ազգային ժողովում է, հետևաբար մեր քաղաքական հանձնառությունն է թույլ չտալ, որպեսզի դա դրվի հանրաքվեի, որովհետև մենք այդ մանդատը չունենք։

Հաշվի առնելով, որ մինչև այսօր հնչեցված տեքստերը եղել են միայն նրա մասին, որ Անկախության հռչակագրին հղումն է հանվում, և որևէ էական փոփոխության մասին խոսք չկա (կառավարման մոդել, դատական համակարգի անկախության ավելացում և այլն), մեր արձագանքներն էլ դրա հիման վրա են տեղի ունենում։

Այսինքն՝ դա հստակ պետք է ասել, որ մինչև այսօր հնչեցված մտքերի վերաբերյալ մենք ունեցել ենք արձագանքներ։ Մինչև այսօր խոսել են Անկախության հռչակագրին հղումը հանելու մասին, ինչն անվանում ենք ուղիղ ալիևյան պահանջ։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն ինքը ևս դա ընդունում է՝ ասելով․ «Ես կգնամ Ադրբեջանում կբանակցեմ, կբերեմ երաշխիք» և այլն․ դրանով ուղիղ ասում է, որ ադրբեջանական պահանջ գոյություն ունի։ Այսինքն, եթե միայն այդ կտորն է ներկայացվել մեզ, միայն այդ կտորի մասով մենք միանշանակ ասում ենք, որ այնտեղ որևէ քննարկում լինել չի կարող։

Ժամանակավրեպն այս իշխանության ընդհանրապես գոյությունն է, որ չի պատկերացնում՝ պետականության հիմքերն ընդհանրապես ոնց են ձևավորվել։ Բայց ես ապշում եմ, որ հատկապես արդարադատության նախարարը չի պատկերացնում իր ասածի էությունը, որովհետև ինքը գոնե պետք է իմանա, որ Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության համապատասխան որոշումն է ընդունել, որտեղ ասում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ չկա Ադրբեջանի նկատմամբ։ Եվ եթե Ադրբեջանի մտահոգությունն դա է, որ մենք տարածքային պահանջ ունենք, ապա Սահմանադրական դատարանն ամբողջովին փարատել է այդ բոլոր հնարավոր կասկածները։

Հետևաբար, Սրբուհի Գալյանը ոչ թե ադրբեջանական պահանջների համատեքստում պետք է մեկնաբանություն անի, այլ Հայաստանի Հանրապետության ուղիղ դիրքորոշումներն արտահայտի, որոնք այս դեպքում նաև Սահմանադրական դատարանի որոշման մեջ են ներառված։

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Սահմանադրությամբ նախատեսված, որ նոր սահմանադրության հարցը միանգամից չի դրվում հանրաքվեի, չէ՞, այլ նախ ֆիլտրվում է Ազգային ժողովում։ Պատահական չէ, չէ՞։ Հիմա ասում են՝ ինչո՞ւ չեք միանգամից դնում․ բա Սահմանադրությունն այլ բան է նախատեսում, և պատահական չէ, որ քաղաքական ուժերը պետք է գնահատեն իրավիճակը, իրենց մանդատից ելնող լիազորությունների մասին քննարկում ունենան։ Եթե լիներ ուղիղ նման բան, այսինքն՝ ֆիլտրը չդրվեր, միանգամից կդնեին հանրաքվեի։ Հիմա, եթե այս ֆիլտրը դրված է, նշանակում է՝ այստեղ կարևոր խնդիր կա, որ քաղաքական ուժերը ևս պետք է դիրքորոշում ունենան։

Եվ հետո, ամենակարևոր բանը՝ ի՞նչ է, մենք այդքան միամի՞տ ենք։ Ընդամենը մի քանի ամիս առաջվա ընտրություններում մենք տեսել ենք, թե ոնց է անցկացվել․ այսինքն՝ ուզում եք ասել, որ ես այնքան միամիտ պետք է լինեմ, որ կարծեմ, թե Նիկոլ Փաշինյանն արդար ընտրություն է իրականացնելու, վարչական ռեսուրս չի՞ կիրառելու, չի՞ գալու բոլորին հերթական անգամ նստեցնի։ Այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները նստած են, չէ՞․ սա փաստ է, չէ՞։

Ընդ որում, եթե հիշում եք, նախորդ խորհրդարանը դեռևս ընդունել է մի օրենք, որով երկու տարվա մեջ մեկ տարի Հայաստանում ապրող մարդը միայն կարող է քվեարկել․ էականորեն նվազեցվել է ընտրողների ցուցակը, որի ականատեսը մենք եղանք նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակահատվածում։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն այս ցուցակները մաքրել է, հնարավորինս քչացրել է, որպեսզի համապատասխան թվով ձայներն իր համար ավելի հեշտ լինի ապահովել։ Վարչական աննախադեպ ռեսուրսներ է կիրառել նախորդ ընտրություններին, և սա ավելի ուժեղ է անելու։

Հա, այսպես դուրս է գալու․ «խաղաղություն-պատերազմ» իր հայտնի բաժանարար գծով է գնալու, ասելու է․ «Ով ինձ հետ չէ, նա պատերազմ է ուզում»։ Այն հայտնի հայտարարություններն է անելու, թե․ «Եթե չգաք, չմասնակցեք, լինելու է պատերազմ՝ ավերիչ պատերազմ, ավերիչից ավելի ուժեղ ինչ է լինելու՝ սարսափելի, չգիտեմ, ավելի աղետաբեր և այլն, և այլն։ Մենք չգիտե՞նք՝ ինչ է լինելու, գիտենք, չէ՞, ինչ է լինելու։

Եվ եթե ես իսկապես այդքան միամիտ լինեի, որ կարծեի, թե մենք գնալու ենք ազնիվ, արդար հանրաքվեի, և ես կարողանալու եմ «Ոչ»-ի ճամբարով ժողովրդին իմ մեսիջինգը հասցնել․․․ Ես վստահ եմ, որ կարողանալու եմ, բայց, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վարչական ռեսուրսի կիրառումը, աննախադեպ ճնշումները, այդ մթնոլորտում չենք կարող համաձայնել մի պրոցեսի, որի ելքն արդեն տեսնում ենք, կանխատեսելի է։

Եվ նորից եմ վերահաստատում, որ մենք չունենք այդ մանդատը՝ կողմ քվեարկելու ալիևյան սահմանադրությանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>