Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի
ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Պատերազմ Արցախում
Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur Փաշինյանը բացահայտ սպառնաց. որ իր կողմնակիցներով «հանրային ճնշում» է անելու ընդդիմության դեմ Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է խարկովի մարզում Ուկրաինայի ԱԹՍ բազաները Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կառլսոն Իրավասու մարմինները փորձում են «սվաղել» Շաքիի հայտնի դեպքը. Աբրահամյան Շաբաթվա վերջին ջերմաստիճանը կտրուկ կնվազի Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Ահազանգ. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՀԷՑ-ի պատճառով Արցախից բռնագաղթած հայ մարդը մեծ վնասներ է կրել Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը

Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի անդրադարձը կառավարության քպ-ական ղեկավարի այսօրվա մանիպուլյացիաներին և սպառնալիքներին.
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության հնարավոր կամայականությունից, ոչ թե դառնա իմ քաղաքական անհամաձայնության համար ինձ ճնշելու գործիք։
Ո՞վ է ընդդիմությունը, եթե ոչ նրան ընտրած քաղաքացին, ինչ է ընդդիմությունը, եթե ոչ նրան ընտրած քաղաքացու քաղաքական կամքի կատարողը: Հետևաբար, ընդդիմության նկատմամբ ճնշումը հենց ընտրողի ազատ կամքի նկատմամբ ճնշում է։
Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և ՀՀ կառավարության վարած քաղաքականության հրապարակային ու սկզբունքային ընդդիմախոս։ Դեմ եմ Ադրբեջանի պահանջով , նախապայմանով, ընկալումով Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։ Դեմ եմ խաղաղության անվան տակ միակողմանի զիջումների քաղաքականությանը և այն մոտեցմանը, որով Հայաստանի ինքնիշխան որոշումները փաստացի կախման մեջ են դրվում Ադրբեջանի համաձայնությունից։

Ես խաղաղության հակառակորդ չեմ։ Ես խաղաղությունը քաղաքական շահի համար շահարկելու հակառակորդ եմ։ Ինձ համար խաղաղության հիմքը ազգային արժանապատվությունն է, սեփական իրավունքների պաշտպանությունը, պահանջատիրությունը, արդարության վերականգնումը և ամուր, ինքնիշխան պետության կառուցումը։ Ես այնպիսի պետության կողմնակից եմ, որն իր խաղաղությունը չի կառուցում սեփական իրավունքներից հրաժարվելու և ուրացման հաշվին, այլ այդ իրավունքները պաշտպանելու կարողությամբ։ Խաղաղությունն ինձ համար քաղաքական գովազդի կարգախոս չէ, իշխանությունը պահպանելու միջոց չէ և ոչ էլ հասարակությանը պարտադրվող ընտրություն՝ խաղաղության ու արժանապատվության միջև։ Այն պետականության որակ է, որը պետք է ամրապնդվի ինստիտուտներով, պաշտպանվի քաղաքական կամքով և սկզբունքներով փոխանցվի հաջորդ սերունդներին։ Ես ուզում եմ, որ հաջորդ սերունդները ժառանգեն ոչ թե խաղաղության անվան տակ արդարացված զիջումների հետևանքը, այլ սեփական իրավունքները գիտակցող, դրանք պաշտպանելու ունակ և արժանապատիվ ապրելու կամք ունեցող պետություն։ Սրանք իմ համոզմունքներն են։ Ես դրանք բազմիցս հրապարակավ արտահայտել եմ և շարունակելու եմ արտահայտել։
ՀՀ կառավարության ղեկավարի վերջին հայտարարությունները խաղաղության գաղափարի արժեզրկում են, դրանք այն դարձնում են սեփական իշխանության քաղաքական անձեռնմխելիության պահանջ։ Ինչպե՞ս, այսպես՝ երբ Ազգային Ժողովում հայտարարվում է, որ նոր Սահմանադրությանը դեմ արտահայտվելու դեպքում կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի ընդդիմության նկատմամբ «հանրային ճնշումը», ես այդ հայտարարությունն ընդունում եմ նաև որպես անձամբ ինձ ուղղված քաղաքական ճնշում և սպառնալիք: Որովհետև ես հենց այն քաղաքացիներից եմ, որոնք հրապարակավ դեմ են Ադրբեջանի պահանջների, պարտադրանքների, նախապայմանների կամ ընկալումների համատեքստում ՀՀ Սահմանադրությունը փոխելուն:
Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացին եմ, ոչ թե Ադրբեջանի պահանջների կատարմանը խոչընդոտող մեղադրյալ։
Ես ՀՀ կառավարության քաղաքականության ընդդիմախոսն եմ, ոչ թե Հայաստանի Հանրապետության թշնամին։
Ես չեմ ընդունելու, որ Հայաստանի Սահմանադրության նկատմամբ իմ վերաբերմունքը որոշվի Բաքվում, իսկ այդ մասին իմ խոսելու իրավունքը՝ Երևանում գործող իշխանության կողմից։
Եվ ի՞նչ է ստացվում։ Ես իմ քաղաքական համոզմունքն արտահայտելու համար պետք է պատրաստ լինեմ ՀՀ կառավարության կազմակերպած ճնշմա՞նը։ Որևէ տարբերություն չկա կճնշեն ինձ, թե պատգամավորին, բացարձակ որևէ: Սա սովորական քաղաքական բանավեճ չէ։ Սա քաղաքական շանտաժի հստակ տրամաբանություն է։
Պայմանը պարզ է՝ եթե ընդդիմությունը կամ անձամբ ես չի աջակցում նոր Սահմանադրությանը, կառավարող մեծամասնությունը նրա նկատմամբ հանրային ճնշում է կազմակերպելու։
Նպատակն էլ հասկանալի է՝ ստիպել իմ ընտրած ընդդիմությանը վերանայել իր դիրքորոշումը և ապահովել Ադրբեջանի նախաձեռնած սահմանադրական գործընթացի առաջընթացը։
Այսինքն՝ եթե չեք համաձայնում իշխանության հետ, իշխանությունը ձեր դեմ ճնշում կկազմակերպի։
Սա արդեն քաղաքական անհամաձայնության համար բացասական, ճնշող հետևանք ազդարարելու փորձ է։ Եվ առավել վտանգավոր է, որ նման հայտարարություն հնչեցնում է ոչ թե սովորական քաղաքական մրցակիցը, այլ պետական իշխանության ղեկավարը։ Իշխանությունն իրավունք ունի համոզելու, քննադատելու, բանավիճելու, իր նախաձեռնության՝ շեշտում եմ՝ ԻՐ նախաձեռնության շուրջ քննարկում և աջակցություն ակնկալելու։ Բայց իրավունք չունի պետական իշխանության դիրքն ու ռեսուրսներն օգտագործելու մարդկանց/պատգամավորներին ճնշելու վախեցնելու կամ նրանց քաղաքական կամքը կոտրելու համար։

Համոզելը քաղաքականություն է։ Վախեցնելն ու ճնշելը՝ հարկադրանք։ Եվ այս երկուսի միջև սահմանը պետք է հստակ լինի հատկապես իշխանության համար: Սա է ապացույցը, որ ավտորիտար են անվանում այս իշխանությանը իր բնույթով, ոչ թե իգնորը և չտեսնելը արևմտյան ժողովրդավարությունների կողմից:
Իմիջայլոց վերջինների ուշադրությունը կհրավիրեմ հետևյալի վրա:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով։ 8-րդ հոդվածը երաշխավորում է գաղափարախոսական բազմակարծությունը, 29-րդը՝ խտրականության արգելքը, 42-րդը՝ կարծիքի արտահայտման, իսկ 44-րդը՝ խաղաղ հավաքների ազատությունը։
Սրանք այն սահմաններն են, որոնք իշխանությունն իրավունք չունի անցնելու։ Խորհրդարանական մեծամասնությունը պետությունը կառավարելու մանդատ է ստացել, ոչ թե այլախոհության նկատմամբ գերիշխանություն հաստատելու իրավունք։ Եվ եթե նոր Սահմանադրության ընդունման գործընթացն առաջ տանելու համար անհրաժեշտ են ընդդիմադիր պատգամավորների ձայները, ապա դա սահմանադրական ընթացակարգի պահանջ է, այս դեպքում խոչընդոտ, ոչ թե խոչընդոտ, որը կարելի է վերացնել ճնշմամբ։ Ընդդիմադիր պատգամավորը պարտավոր չէ քվեարկել այնպես, ինչպես ցանկանում է ՀՀ կառավարությունը։ Նրա «ոչ»-ը նույնքան սահմանադրական է, որքան մեծամասնության «այո»-ն։ Սահմանադրական մեծամասնության բացակայությունը քաղաքական հարկադրանքի կամ ճնշման թույլտվություն չէ։

Այստեղ կա նաև ավելի խորքային խնդիր։
ՀՀ կառավարությունը սեփական խաղաղության հայեցակարգը փորձում է ներկայացնել որպես խաղաղության միակ հնարավոր տարբերակ։ Հետո այդ հայեցակարգին չհամաձայնողներին ներկայացնում է որպես խաղաղության հակառակորդներ։ Իսկ այժմ արդեն խոսում է նրանց նկատմամբ հանրային ճնշում կազմակերպելու մասին։ Սա խաղաղության գաղափարը քաղաքական մենաշնորհ դարձնելու և այլախոհությունը վարկաբեկելու փորձ է։ Ես նախկինում էլ եմ պնդել, որ պատերազմի սպառնալիքի պայմաններում ձևավորված «քաղաքական համաձայնությունը» դեռևս ազատ կամարտահայտության և լիարժեք ժողովրդավարական լեգիտիմության ապացույց չէ։
Նույնը վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը։ Եթե այդ ամենն ուղեկցվում է քաղաքական ճնշումներով, սպառնալիքներով և հարկադրանքով, գործընթացի ժողովրդավարական լեգիտիմությունն անխուսափելիորեն կասկածի տակ է հայտնվում։ Չի կարելի ժողովրդավարական Սահմանադրություն ընդունելու անունից ճնշում գործադրել այն մարդկանց նկատմամբ, որոնք օգտվում են գործող Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքներից։ Եվ այս ամենն առավել մտահոգիչ է Ադրբեջանի պահանջների համատեքստում։
ՀՀ կառավարությունը պնդում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, բայց միաժամանակ հայտարարում է, որ դրան ընդդիմանալը նշանակում է դեմ լինել Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությանը։ Լավ, եթե սա Հայաստանի ինքնիշխան որոշումն է, ապա ինչո՞ւ է դրա վերաբերյալ անհամաձայնությունը ներկայացվում որպես խաղաղության դեմ գործողություն։ Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի պահանջը տեղ է գտնում Հայաստանի ներքաղաքական օրակարգում, իսկ դրան ընդդիմացող Հայաստանի քաղաքացին կամ պատգամավորը կարող է հայտնվել իշխանության կազմակերպած ճնշման սպառնալիքի տակ։ Այն էլ այն բանից հետո, երբ ընտրողն իր ընտրական տվյալով արդեն խոչընդոտել է այդ քաղաքականության իրականացմանը:

Ես այս տրամաբանությունը մերժում եմ ամբողջությամբ։ Հայաստանի Սահմանադրության բովանդակությունը Հայաստանի ժողովրդի ինքնիշխան որոշման առարկան է։ Եվ ես, որպես այդ ժողովրդի մաս կազմող քաղաքացի, իրավունք ունեմ հրապարակավ դեմ արտահայտվելու դրա փոփոխությանը։
Կա նաև հարցի հանրային անվտանգության կողմը։ Երբ պետական իշխանության ղեկավարը խորհրդարանի ամբիոնից խոսում է ընդդիմության նկատմամբ ճնշում կազմակերպելու մասին, նա պետք է գիտակցի, թե այդ խոսքն ինչ հետևանքներ կարող է ունենալ հասարակության մեջ։ Առավել վտանգավոր է, որ նման հայտարարությունը կարող է որպես գործողության ազդակ ընկալվել վարչական լիազորություններ ունեցող տարբեր պաշտոնյաների կողմից։ Նրանք կարող են իրենց իշխանությունն օգտագործել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին թիրախավորելու, նրանց նկատմամբ կամայականություններ թույլ տալու կամ ճնշումներ գործադրելու համար։
Նման գործընթացը կարող է դուրս գալ նույնիսկ կենտրոնական իշխանության փաստացի վերահսկողությունից։ Իսկ եթե այդ պաշտոնյաների գործողությունները ծառայեն իշխանության քաղաքական նպատակներին, առաջանում է առավել լուրջ վտանգ, որ օրենքի և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը կստորադասվի քաղաքական շահին, իսկ ապօրինությունները կկոծկվեն կամ նույնիսկ կխրախուսվեն։ Սա արդեն ոչ միայն քաղաքական շանտաժի, այլև պետական իշխանության կամայական կիրառման վտանգ է, որը բացարձակապես անընդունելի է և էդպիսի նախադեպերը շատ են:
Այսօր դա կարող է ներկայացվել որպես հանրային դժգոհություն, վաղը՝ վերածվել քաղաքական թիրախավորման, հետապնդումների կամ բռնության վտանգավոր միջավայրի։ Նման հայտարարությունների հնարավոր հետևանքների համար քաղաքական պատասխանատվության հարցը միանգամայն իրական է։ Պետական իշխանության պարտականությունը քաղաքական ճնշման և հնարավոր բռնության վտանգը կանխելն է, ոչ թե դրա համար բարենպաստ միջավայր ստեղծելը։
Հետևաբար ՀՀ կառավարություն, ի՞նչ է նշանակում ընդդիմության նկատմամբ «հանրային ճնշում» կազմակերպելը։
Ով կամ ինչ է առհասարակ ընդդիմությունը, եթե ոչ նրա ընտրողը և հետևաբար ինչ է նշանակում ընտրողի կամքի ճնշում և ի՞նչ միջոցներով է դա իրականացվելու։ Որտե՞ղ է ավարտվում քաղաքական քննադատությունը և սկսվում հարկադրանքը։ Եթե ընտրվածի և ընտրողի վրա հայտարարած ճնշումը վերածվի սպառնալիքների, խտրականության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ այլ ապօրինի գործողությունների ողջ ներհանրային մակարդակով ապա պետք է դրվի նաև իրավական պատասխանատվության հարցը։
Իսկ իմ դիրքորոշումն անփոփոխ է։ Ես մերժում եմ պատերազմի սպառնալիքով քաղաքական ընտրություն պարտադրելու, խաղաղության խոստումով միակողմանի զիջումները հիմնավորելու և հանրային ճնշմամբ քաղաքական անհամաձայնությունը առնվազն լռեցնելու ամբողջ տրամաբանությունը։
Չեմ հրաժարվելու իմ համոզմունքներից։
Ես շարունակելու եմ մասնագիտական, քաղաքական և հանրային կերպով ընդդիմանալ ՀՀ կառավարության այն նախաձեռնություններին, որոնք համարում եմ Հայաստանի ինքնիշխանության, սահմանադրական ժողովրդավարության և պետական շահերի համար վնասակար։ Եվ դա անելու եմ ոչ թե իշխանության թույլտվությամբ, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված իմ իրավունքների ուժով։
Իմ քաղաքական իրավունքների աղբյուրը ո՛չ ՀՀ կառավարությունն է, ո՛չ խորհրդարանական մեծամասնությունը, ոչ ընդդիմությունը, ո՛չ էլ Ադրբեջանի հետ ձեռք բերված կամ ակնկալվող պայմանավորվածությունները։ Իշխանությունը պարտավոր է հարգել իմ իրավունքները նաև այն ժամանակ, երբ ես դրանք օգտագործում եմ հենց իր քաղաքականության դեմ։ Եվ եթե ՀՀ կառավարությունն իր առաջարկած Սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ է համարում ճնշում կազմակերպել դրա դեմ արտահայտվողների նկատմամբ, ապա հարցը շատ պարզ է։
P.S. Ինչպե՞ս կարող է իշխանությունը նոր Սահմանադրության համար ժողովրդավարական լեգիտիմություն պահանջել, եթե պատրաստ է ճնշման ենթարկել այն քաղաքացիներին ու պատգամավորներին, որոնց իրավունքները պարտավոր է պաշտպանել գործող Սահմանադրությամբ։ Հայաստանի քաղաքացին պարտավոր չէ խաղաղության հանդեպ իր հավատարմությունն ապացուցել սեփական ազատությունից հրաժարվելով։ Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>