Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Գործող իշխանությունը սահմանադրությունը փոփոխելու օրակարգ է առաջ քաշել, ընդդիմությունը դեմ է։
ՔՊ-ն օրակարգ ունի, անկախ նրանից, թե դա իրենցն օրակարգն է, թե` Ադրբեջանի։
Առանց օրակարգի ընդդիմությունն ընկալելի չէ ոչ հանրության, ոչ էլ միջազգային պարտնյորների համար։
Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը։
Տիտղոսային ընդդիմությունն, ինչպես միշտ, օրակարգ չունի և արդյունքն էլ է կարող լինել ինչպես միշտ»։

